Աշխարհ

26.10.2020 08:22


Ֆրանսիայի նորագույն պատմությունը ֆանատիզմի տարատեսակների դեմ պայքարի պատմություն է. Մակրոնը հայտնել է, որ երկիրը շարունակելու է պաշտպանել ազատությունը

Ֆրանսիայի նորագույն պատմությունը ֆանատիզմի տարատեսակների դեմ պայքարի պատմություն է. Մակրոնը հայտնել է, որ երկիրը շարունակելու է պաշտպանել ազատությունը

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը կիրակի հայտարարել է, որ մահմեդական հանրության նկատմամբ պաշտոնական Փարիզի դիրքորոշման առնչությամբ մերձավորարևելյան երկրներում հասունացող քննադատությունների պայմաններում երկրի քաղաքականությունն ու կուրսն անփոփոխ են մնացել:

Ինչպես հայտնում է ТАСС-ը, Մակրոնը հիմնարար ազատությունների պաշտպանության վերաբերյալ իր պատասխանը տեղադրել է թվիթերյան հարթակում:

«Մենք ամեն կերպ հոգ ենք տանում ազատության համար և երաշխավորում ենք հավասարություն: Ինչ վերաբերում է եղբայրությանը, ապա մենք ինտենսիվ ապրում ենք դրանով: Ես վստահեցնում եմ ձեզ, ոչինչ չի հարկադրի մեզ նահանջել այդ դիրքորոշումից»,-նշվում է հայտարարությունում:

Միևնույն ժամանակ, Մակրոնն ընդգծում է, որ Ֆրանսիայի նորագույն պատմությունը «բռնակալությունների և ֆանատիզմի տարատեսակների դեմ պայքարի պատմություն է»,-հայտարարել է ֆրանսիացի առաջնորդը:

«Մենք հարգանքով և խաղաղ համակեցության հոգով ենք վերաբերում դիրքորոշումներում եղող տարբերություններին: Սակայն, երբեք չենք համաձայնի ատելություն ծնող արտահայտությունների առկայությանը և կպաշտպանենք խելամիտ սահմաններում դեբատների անցկացման գաղափարը»,-վստահեցրել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնն իր գրառմանը կից մեծ տառերով ավելացրել We are ONE («Մենք մեկ ենք») գրությունը:

Մակրոնի հայտարարությունն արվել է Թուրքիայի հետ Ֆրանսիայի հարաբերությունների կտրուկ վատթարացման, ինչպես նաև մերձավորարևելյան մի շարք երկրների կողմից ֆրանսիական արտադրանքի բոյկոտի ընթացքում, որտեղ անթույլատրելի են համարում մահմեդական կրոնի վերաբերյալ ֆրանսիացի նախագահի արտահայտությունները:

Բացի դա, մահմեդականների դժգոհությունն է հարուցել նաև Մակրոնի ելույթը, որն արվել էր ծայրահեղական իսլամիստի կողմից սպանված ֆրանսիացի ուսուցիչ Սեմուել Պատիի հոգեհանգստի արարողության ժամանակ:

Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահն այդ ժամանակ հաստատել էր, որ Ֆրանսիան շարունակելու է հրապարակել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Խոսքի ազատությանը նվիրված դասաժամին աշակերտներին հենց նման ծաղրանկար ցուցադրելու պատճառով էր ֆրանսիական Կոնֆլան Սենթ Օնորին քաղաքի դպրոցներից մեկի մոտակայքում սպանվել ուսուցիչը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը