Կարծիք

31.10.2020 15:59


Ադրբեջանն ամեն գնով՝ արգելված-չարգելված ձևով փորձելու է հասնել իր նպատակներին

Ադրբեջանն ամեն գնով՝ արգելված-չարգելված ձևով փորձելու է հասնել իր նպատակներին

Չեմ կարողանում հասկանալ, թե ինչի ե՞նք այսպես զարմանում, որ Ադրբեջանը արգելված զինատեսակներ է կիրառում, հումանիտար իրավունքը ոտնահարում կամ շարունակում խաղաղ բնակավայրեր թիրախավորել։

Մեր համապատասխան կառույցները եղածը արձանագրում են, որպեսզի հետագայում դրանք միջազգային հարթակներում օգտագործեն, բայց կրկնում եմ՝ զարմանում եմ, երբ անակնկալի եկած դեմքով բոլորս խոսում ենք Ադրբեջանի վարքագծի մասին։

Ինչի չե՞նք ճանաչում դիմացինին։ Ադրբեջանն ամեն գնով՝ արգելված-չարգելված ձևով փորձելու է հասնել իր նպատակներին, իսկ մենք մեր ձեռքի տակ ունեցած բոլոր հնարավորությունները օգտագործել և չթույլատրել։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը