Լրահոս

27.04.2011 15:19


ՄԱԿ–ի ԱԽ–ը քննարկում է իրադրությունը Սիրիայում

ՄԱԿ–ի ԱԽ–ը քննարկում է իրադրությունը Սիրիայում

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, թե ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը քննարկում է սկսել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ իշխանությունները դաժանորեն ճնշում են հակառավարական ցույցերը։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Պան Գի Մունի խոսքերով՝ ՄԱԿ–ի ԱԽ–ի անդամները դեռևս շարունակում են թեժ քննարկումները, թե ինչ հայտարարություն իրենք կարող են անել Սիրիայի իրավիճակի մասին։

–Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին և աճող անհանգստությանը,–նշել է նա։–Ես քննադատում են խաղաղ ցուցարարների դեմ շարունակվող բռնությունները, հատկապես տանկերի ու կրակի կիրառումը, որի հետևանքով սպանվել ու վիրավորվել են հարյուրավոր մարդիկ։

Այս խորագրի վերջին նյութերը