Կարծիք

06.11.2020 22:13


Ըստ որոշ աղբյուրների՝ Էրատոն, բանակցելով Հայաստանի թշնամիների հետ, գաղտնի պայմանավորվել էր 5 միլիարդ դահեկանի դիմաց թշնամուն հանձնել հայկական հողերը

Ըստ որոշ աղբյուրների՝ Էրատոն, բանակցելով Հայաստանի թշնամիների հետ, գաղտնի պայմանավորվել էր 5 միլիարդ դահեկանի դիմաց թշնամուն հանձնել հայկական հողերը
Ըստ որոշ պատմիչների՝ Էրատոն Տիգրան Մեծի թագավորության գերեզմանափորն էր, ով կործանեց Տիգրան Մեծի աշխարհակալ տերությունը: Ըստ որոշ աղբյուրների՝ Էրատոն, բանակցելով Հայաստանի թշնամիների հետ, գաղտնի պայմանավորվել էր 5 միլիարդ դահեկանի դիմաց թշնամուն հանձնել հայկական հողերը: Բայց որպեսզի քողարկի այդ դավաճանությունը, նա կազմակերպեց պատերազմ և արյունալի պատերազմով տվեց հողերը: Ու որպեսզի հանկարծ զորահրամանատարները չխանգարեն նրա գործարքին, պատերազմի առաջին օրերին չէր հեռանում զորահրամանատարների կողքից և ստիպում էր նրանց արձակել սխալ հրամաններ: Ինչևէ, Էրատոն արեց իր սև գործը. 5 միլիարդ դահեկանով վաճառեց հայկական արյունով նվաճված հողերը և փախավ Պարսկաստան: Պատմիչները հստակ չեն նշում, բայց օդից կախված լուրեր կան, որ Էրատոն Պարսկաստանից տեղափոխվեց Ամերիկա մայրցամաք՝ այնտեղ, ուր ներկայիս Կանադա պետությունն է, և վայելեց փող՝ հողի դիմաց գործարքի արդյունքում ստացած հինգ միլիարդ դահեկանը:
Հ.Գ. Որոշ հույն անանուն ու անհայտ պատմիչներ նշել են, որ Էրատոյի դավաճանական գործարքի մասին բանակցությունները տեղի են ունեցել ներկայիս Դուբայի և ներկայիս Մերձբալթյան երկրներից մեկի տեղում գտնվող քաղաքներում:
Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը