Կարծիք

10.11.2020 14:27


Նա իրեն հաղթած է համարում, որովհետև ստորագրեց Արցախի կապիտուլյացիան

Նա իրեն հաղթած է համարում, որովհետև ստորագրեց Արցախի կապիտուլյացիան
«Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի...» Նիկոլ Փաշինյան, 27-ը սեպտեմբերի, 2020 թվական, պատերազմի 1-ին օր։
«Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել...». Նիկոլ Փաշինյան, 10-ը նոյեմբերի, 2020 թվական, պատերազմի 44-րդ օր։
Նա իրեն հաղթած է համարում, որովհետեւ ստորագրեց Արցախի կապիտուլյացիան:
***
Նա եկավ ու հայտարարեց, որ սեփական կետից է սկսում, նա եկավ ու հայտարարեց` ինչ-որ պետք է, այն էլ բանակցում եմ, նա եկավ ու մի կողմ դրեց ինքնորոշման իրավունքը, նա հայտարարեց, որ Արցախը Հայաստան է ու ստորագրեց ամոթալի կապիտուլյացիան։ Հիմա նա հայտարարում է, որ 25 տարի իրենից առաջ մանեւրել են ու ձգձգել ... Եթե անգամ այդպես է` դիվանագետ լինեիր, դու էլ ձգեիր, գործընկեր երկրների հետ հարաբերությունները չփչացնեիր, դու էլ ձգեիր, տեսար` չես կարող, ազնիվ լինեիր խոստովանեիր...
Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը