Կարծիք

10.11.2020 18:18


Պուտինի, Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթուղթը հակասում է ՀՀ Սահմանադրությանը

Պուտինի, Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթուղթը հակասում է ՀՀ Սահմանադրությանը
Սիրելի ընկերներ,
Դիմում եմ հատկապես քաղաքական լայն ակտիվություն, անվերապահ սատարումներ ցուցաբերած ընկերներիս և ծանոթներիս։ ԿԱՐԴԱՑԵՔ այս 9 կետը, որը ստորագրվել է բոլորիս անունից։ Խնդրում եմ Ձեր մեջ հարց տվեք՝ արդյոք Դուք համաձա՞յն եք եղել այս 9 կետերին։ Արդյոք Դուք հոկտեմբերի 12-ի հայտնի ուղերձի փոխարեն համաձայն կլինեի՞ք ՌԴ արտաքին գործերի նախարար պարոն Լավրովի առաջարկին, որտեղ 9 կետեր նախատեսված չէին կամ բանակցային գործընթացի գերակայության ապահովում տարբերակին և ոչ թե պատերազմ․․․խնդրում եմ՝ պարզապես մտածեք և վերլուծեք։
Որպես սահմանադրագետ կասեմ իմ կարծիքը կարճ՝ խնդրո առարկա փաստաթուղթը այս պահին ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է և չի կարող պարզապես ստորագրվել ՄԻԱՅՆ գործադիր իշխանության կողմից։
Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը