Կարծիք

11.11.2020 11:17


Ես երբեք չեմ համախմբվի մի քաղաքական ուժի կողքին, որի լիդերը թշնամուն հանձնեց Շուշին, Ամարասը, Դադիվանքը

Ես երբեք չեմ համախմբվի մի քաղաքական ուժի կողքին, որի լիդերը թշնամուն հանձնեց Շուշին, Ամարասը, Դադիվանքը
Ու՞մ են ուղղված իշխանականների «չպառակտվելու» կոչերը
Համացանցում հանդիպեցի իշխանության մի քանի ներկայացուցիչների գրառումները, որտեղ կարմիր գծով առանձնացվում է «չպառակտվելու» մասին մտքերը և կոչերը...
Ենթադրում եմ, որ հանձնարարություն են ստացել իրենց լիդերից ու սկսել են այս ուղղությամբ ակտիվանալ...
Զարմանալի է, որ հասարակությանը սևերի և սպիտակների բաժանողները, իսկ հիմա էլ հանրության թիկունքում թշնամու հետ ազգադավ և պարտվողական համաձայնագիր ստորագրող քաղաքական ուժի ներկայացուցիչները համախմվածության և չպառակտվելու կոչերով են հնադես գալիս...
Նույնիսկ այսպիսի աղետալի վիճակում գտնվելուց Հայաստանի վարչապետը չի վարանում շատերին, այդ թվում նաև բանակին մեղադրել իր կողմից թուրքերի հետ ստորագրված պարտվողական համաձայնագրի համար...
Սա եթե հասարակությունը պառակտել չէ, ապա ի՞նչ է...
Ես երբեք չեմ համախմբվի մի քաղաքական ուժի կողքին, որի լիդերը թշնամում հանձնեց Շուշին, Ամարասը, Դադիվանքը և Հայաստանի (Արցախի) այլ տարածքներ ու այդ ամենից հետո ամեն գնով փորձում է պահպանել իշխանությունը... Չի կարող նման գործիչը պատվով ներկայացնել մեր երկիրը...
Հ.Գ. Իշխանականների «չպառակտվելու» կոչերն ավելի շատ վերաբերվում են հենց իրենց, քանի որ հենց նրանց առաջնորդի և նրանց քայլերից է կախված հասարակության միասնական լինելը...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը