Կարծիք

11.11.2020 17:51


Ո՞ւր են հրաժարականները

Ո՞ւր են հրաժարականները

Հայրենիքը հանձնվում է, Արցախի անկումին հետևելու են Սյունիքը և Հայաստանի մնացած հատվածները։ Եթե նույնիսկ, Հայաստանի Հանրապետություն անունով ՄԱԿ-ի անդամ պետություն շարունակի դե-յուրե գոյություն ունենալ, այն դե-ֆակտո այլևս Հայաստան չի լինի, այլ թուրքա-ադրբեջանական տարածք և որպես պատմության նմուշներ մի քանի հարյուր հայ ընտանիքներ։ Այս ճակատագրական օրերին, երբ, եթե հնարավոր է ինչ-ինչ լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից, ապա այդ լուծումները պետք է լինեն առանց գործող վարչապետի, որին արդեն, ոչ միայն ողջ աշխարհը չի վստահում և արհամարհում է, այլև հայ ժողովրդի, կարծում եմ հիմնական՝ արժանապատվություն ունեցող հատվածը։ Եվ ես զարմանում եմ, մի՞թե այս ամենը չեն հասկանում իմքայլական պատգամավորներն ու նախարարները։ Մի՞թե նրանց համար պաշտոնը, պարգևավճարներն ավելի թանկ են, քան հարազատ երկիրը։ Արդյոք, նրանց մեջ չկա՞ն մարդիկ, որ գիտակցելով պահի լրջությունը, պատրաստ չեն հրապարակային հայտարարությամբ հրաժարական տալ։ Իսկ ոչ իմքայլական պաշտոնյանե՞րը․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը