Կարծիք

11.11.2020 19:12


Եթե շարունակենք անհաղորդ մնալ, Երևանն էլ թուրքին կտան, չկասկածե՛ք․․․ ելե՛ք ոտքի, հայեր

Եթե շարունակենք անհաղորդ մնալ, Երևանն էլ թուրքին կտան, չկասկածե՛ք․․․ ելե՛ք ոտքի, հայեր
Հնարավոր է, զգացողություններս շատ ավելի սրված են: Բայց:
Եթե կան մարդիկ, որ կարծում են, թե միտինգ անողների համար սա իշխանության հարց է, ապա դա այդպես չէ: Ու «պետական հեղաշրջման» հարց էլ չէ: Այդ կլիշչեով եթե կա մեկը, որին պետք է մեկուսացնել հանրությունից, իսկ հետո օրենքի ուժով պատասխանատվության կանչել, ըստ իս՝ նիկոլ փաշինյանն է:
Բայց դա էլ դեռ մի կողմ: ԺՈՂՈՎՈ՛ՒՐԴ ջան, իմ ընկալմամբ, հարցը մեկն է՝ կամ համաձայն եք ու ողջունում եք նիկոլ փաշինյանի ստորագրությունը, համաձայն եք Հայաստանի կապիտուլյացիային ու ոչնչացմանը, կամ դեմ եք և դուրս եք գալիս փողոց ու միանում պայքարողներին: Կապ չունի, դուք Երևանո՞ւմ եք, Կապանո՞ւմ, Վանաձորո՞ւմ, թե՞ Գյումրիում կամ, ասենք, Մարտունիում, Գավառում, թե Աշտարակում, Ապարանում, թե Արտաշատում, Վաղարշապատում, թե Ջերմուկում, ամենուր... դուք համաձա՞յն եք էս կապիտուլյացիային և ընդունո՞ւմ եք ստորացուցիչ և, մեծ հաշվով՝ Հայաստանի վերացման դարպասը կրնկի վրա բացող «ղազագիրը»: Եթե չեք ընդունում, ոտքի ելեք, վերջապես:
Հանրահավաքի եկած հայրենակիցների դեպքում ամեն ինչ պարզ է, բայց քայլում էի փողոցներով ու հետևում նաև կողքով անցնող-դարձող հայրենակիցներիս: Մեծամասնության դեմքին արտացոլված տրամադրությունները համահունչ էին իմին: Կարծում եմ, այլ կերպ չէր էլ լինի:
Բայց ընդհանուր, որ նայում ես, մի տեսակ սովորականություն կար: Տպավորություն, որ կյանքն իր հունով ընթանում է: Խանութպան Համոն իր խանութի դռանն էր, տաքսիստ Վալոդը իր տաքսին էր վարում... Որ կողքի միտինգը չլիներ, կթվար, թե առանձնապես բան չի եղել, ոչ մեկը հայրենիք չի հանձնել թուրքին ու, ընդհանրապես, խաղաղ անցյալի սովորական արևոտ օր է: Անհաղորդ, վերացած վիճակ:
Դգիտեմ, արժե՞ դա բացատրել նրանով, որ մարդկանց մեծ մասը շոկի մեջ է: Թե՞ իրականությունն այն է, որ մարդկանց մեծ մասը թքած ունի: Ունի՞... Ես չեմ ուզում կարծել, որ դա այդպես է:
Ու, եթե հրապարակում հազիվ մի քանի հազար մարդ է, այլ ոչ թե 100 կամ 200 հազար, ապա կարող եք համոզված լինել, որ վաղը, մյուս օրը հանգիստ թուրքին կտան նաև Սյունիքը, տո՛ Երևանն էլ, ըստ որում, առանց մի կրակոցի:
Ժողովուրդ, ելեք ոտքի, էլ ինչի՞ եք սպասում, էլ ի՞նչ պիտի լինի, որ ձեզ տեղից շարժի:
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը