Կարծիք

11.11.2020 23:31


Շինծու քրեական գործերն ու կալանավորումները միակ բանն են, որ դուք սերտել եք ձեր «փառապանծ» իշխանության ընթացքում

Շինծու քրեական գործերն ու կալանավորումները միակ բանն են, որ դուք սերտել եք ձեր «փառապանծ» իշխանության ընթացքում
ՀՀ վարչապետ, տիկին Աննա Հակոբյանին
Տիկին վարչապետ
Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, հայ ժողովրդի խայտառակ կապիտույլացիայի հետևանքով ստեղծված իրավիճակում, տեղեկացա, որ ձերբակալում եք Ձեր քաղաքական հակառակորդներին, նպատակ ունենալով հավանաբար մարսել կատարվածը, հավերժ իշխել ինչ-որ տարածքում, որը արդեն Հայաստանի Հանրապետություն կոչելը ամենայն հավանականությամբ սխալ է։
Տիկին վարչապե՛տ, թախանձագին խնդրում եմ ձեզ որևէ շինծու քրեական գործով կալանավորել նաև ինձ։ Շինծու քրեական գործերն ու կալանավորումները միակ բանն են, որ դուք սերտել եք ձեր «փառապանծ» իշխանության ընթացքում։ Ձեր` Հայաստանի կապիտուլյացիան ընդունած իշխանության օրոք ազատության մեջ ապրելն անասելի տանջանք է։ Խնդրում եմ ինձ կալանավորել ցանկացած պատրվակով, հնարավորություն տալով ապրել պատրանքով, որ ես անազատության մեջ եմ գտնվել Հայոց պատմության ընթացքում ամենախայտառակ ազգային դավաճանության պահին։
Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը