Կարծիք

11.11.2020 23:35


Կասե՞ք՝ ստեղծված իրավիճակում Արայիկ Հարությունյանն ո՞վ է, ինչի՞ մասին է

Կասե՞ք՝ ստեղծված իրավիճակում Արայիկ Հարությունյանն ո՞վ է, ինչի՞ մասին է

Կասե՞ք՝ ստեղծված իրավիճակում Արայիկ Հարությունյանն ո՞վ է, ինչի՞ մասին է: Նիկոլի կողմից հանձնված Արցախի նախագա՞հն է, ու՞մ է ներկայացնում հիմա այս կապիտուլացված քաղաքական ոչնչությունը: Խորտակված նավի նավապե՞տ է իրեն երևակայում: Նիկոլի ստորագրած թղթից հետո ո՞վ է Արայիկ Հարությունրանը: Ո՞նց է ապրելու երկրագնդի երեսին: Իրեն վստահած արցախցիների, զոհվածների հարազատների ու գաղթական դարձածների աչքերի մեջ ո՞նց է նայելու: 43 օր շարունակ Արայիկը մասնակցել է մարդկանց տոտալ ստի ու կեղծիքի մեջ պահելու անբարոյականությանը, 43 օր շարունակ կուշտ կերած մալի հայացքով կոֆե խմելով՝ մասնակցել է նիկոլական «հաղթելու ենք» խայտառակագույն օպերացիային, որ 44-րդ օրը Նիկոլի հետ միասին Արցախը հանձնելու կապիտուլյացիայի ակտի ստորագրությանը «դաբրո» տա: Արայիկ Հարությունյան ո՞վ ես դու, ինչի՞ մասին ես: Ի՞նչ երես ու սիրտ ունես խոսելու: Հանձնածդ երկրից մի բուռ հող կեր, մեռի, անիծված ոչնչություն...

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը