Կարծիք

12.11.2020 11:34


Ամեն ավել օրը սպանում է այս աղետը վերապրելու, կորուստները նվազեցնելու Հայաստանի շանսերը. ժամանակն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն իրականության առերեսվեն

Ամեն ավել օրը սպանում է այս աղետը վերապրելու, կորուստները նվազեցնելու Հայաստանի շանսերը. ժամանակն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն իրականության առերեսվեն
Դիմում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին՝ շարքայինից մինչև պատգամավորներ։
Բոլոր նրանց, ովքեր միացել են ՔՊ-ին՝ ազնվորեն հավատալով, որ Հայաստանին օգուտ են տալու։
Բոլորը հասկանում են, որ ձեր մեծ մասը Նիկոլ Փաշինյանի դավաճանությունից տեղյակ չէր։ Ես գիտեմ, որ այդ ազգակործան փաստաթղթի մասին շատերդ իմացել եք արդեն ստորագրելուց հետո ու շոկ ապրել։
Ձեզնից ոմանք նույնիսկ հիմա չեն ուզում և չեն կարողանում հավատալ, որ ձեր առաջնորդը, տարիների ձեր ընկերը կարող էր նման ազգադավ քայլի գնալ։
Ինչ-որ հնդկական կինոյին արժանի հեքիաթների եք հավատում, թե իբր Նիկոլի կնոջն ու որդուն առևանգել են, դրա համար է նման քայլի գնացել։ (Եթե նույնիսկ ճիշտ լիներ այդ ապուշությունը, կնշանակեր, որ հիմա Հայաստանի վարչապետը, փաստորեն, թշնամու խամաճիկ է և ուրեմն պետք է անմիջապես հեռացնել նրան, քանի որ ազգային անվտանգության սպառնալիք է, մահացու վտանգ է Հայաստանում ապրող բոլոր ժողովուրդների՝ հայերի, եզդիների, ռուսների, ասորիների ու մնացած բոլորիս համար)։
Այսօր Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը մերժել են Նիկոլին՝ ընդհուպ մինչև ՀԱԿ-ը։
Ժամանակն է հասունություն դրսևորելու և իրականությանն առերեսվելու։
Նիկոլի վարչապետությանը հաշված օրեր է մնացել։ Բայց կորցրած ամեն ավել օրը սպանում է այս աղետը վերապրելու, կորուստները նվազեցնելու Հայաստանի շանսերը։
Այսօր դուք ընտրություն ունեք. մնալ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ դավաճանների շարքում արդեն իր «արժանի տեղը» գտած Նիկոլ Փաշինյանի կողքը կամ լիաթոք, բոլորին լսելի ձևով մերժել նրան ու չդառնալ Հայաստանի պատմության ամենախայտառակ դավաճանություններից մեկի մասնակիցը։
Դուք ի վերջո կուսակցություն եք, այլ ոչ թե 1 դավաճան խելագարի խամաճիկ։ Մերժե՛ք դավաճան Նիկոլին, որ կարողանաք վաղը նայել ձեր քույրերի ու եղբայրների, ձեր զավակների աչքերին։
Ընդամենը մեկ տող. «Մերժում եմ դավաճան Նիկոլ Փաշինյանին»։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը