Կարծիք

12.11.2020 13:49


Հարգելի՛ «ԻՔ» պատգամավորներ, ձեզ խաբել են, թե պատերազմն ավարտվեց

Հարգելի՛ «ԻՔ» պատգամավորներ, ձեզ խաբել են, թե պատերազմն ավարտվեց
«Նիկոլի թղթի» ստորագրումից հետո ժողովուրդն, իր արյունահոս վերքերն ու թանկագին կորուստները մոռացած, դուրս է եկել փողոց՝ պահանջելով վարչապետի հրաժարականը, փոստացի կապիտուլյացիայի տակ ստորագրած իշխանության հեռացումը: Բայց քաղաքական իշխանությունը, ձեռքում ունենալով իրավիճակից դուս գալու քաղաքական գործընթացի բանալին, համառորեն հրաժարվում է դրանից՝ ավելի խորացնելով իրավիճակը:
Երեկ հրապարակվեց ԱԺ «ԻՔ» խմբակցության հայտարարությունը, որը վերևում նկարագրվածի ապացույցն է: Հայտարարության մեջ «Նիկոլի թղթի» մի շարք «հիմնավորումներ» ու ընդդիմության ուղղված կոնտրհարցեր կան, որոնց ներքևում կանդրադառնամ: Այստեղ ուղղակի նշեմ, որ այդ նույն բաները «ԻՔ» պատգամավոփրները կարող էին ասել ԱԺ նիստի ընթացքում, որին այդպես էլ չներկայացան: Ինչ էլ հիմա ասեն, փաստ է, նրանք վախեցան դեմ առ դեմ կանգնել ժողովրդի ու իրենց ընդդիմադիր գործընկերների առաջ՝ գերադասելով «վիրտուալ» գործելաոճը: Դա արեց այն քաղաքական ուժը, որի ղեկավարն արդեն մի քանի օր մեղադրում է զինվորին, կամավորին ու ժողովրդին վախկոտության, դասալքության ու անթասիբության մեջ:
Հիմա ըստ էության
1. Իշխանական պատգամավորների հայտարարության մեջ ասվում է, որ հայ ժողովուրդը պատերազմել է ոչ միայն Ադրբեջանի, այլև աշխարհի խոշորագույն զինված ուժերից մեկի, գերժամանակակից սպառազինություն և անսահմանափակ մարդկային ռեսուրս տիրապետող բանակի, վարձկան ահաբեկիչների և տարբեր պետություններից հավաքագրված հատուկ նշանակության զորամիավորումների դեմ: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս ստացվեց, որ երեք տարի լինելով իշխանություն, Հայաստանն ու Արցախը թողեցիք առանց բացահայտ դաշնակիցների, ինչպե՞ս ստացվեց, որ դուք, իշխանոթյան գալու առաջին օրից իմանալով պատերազմի անխուսափելիության մասին, մեր բանակը չզինեցիք համարժեք տեխնոլոգիական զենքով, ինչո՞ւ ԼԳԲՏ պերֆորմանսների ու ներքաղաքական գզվռտոցների փոխարեն պատշաճ չզբաղվեցիք մոբռեսուսի վերապատրաստմամբ, բանակի բարոյահոգեբանական և մասնագիտական կարողությունների բարձրացմամբ: Արդյո՞ք միայն զինվորին ելակով կերակրելը բավարար էր ձեր նշած թշնամու դեմ կռվելու համար:
2. Արձանագրում եք, որ պատերազմական գործողությունները տեղի են ունեցել անվտանգային մարտահրավերներով պայմանավորված խոշոր աշխարհաքաղաքական իրադարձություններին զուգահեռ, ինչի պատճառով… Հիմա հիշեք, թե քանի՞ հազար անգամ են տարբեր տեղերից ու տարբեր ճանապարհներով ձեզ հուշել, բացատրել, որ այլ հետևեք ու եզրակացություններ արեք տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներից, հասարակական վստահության ձեր ունեցած ռեսուրսը վատնեք ոչ թե ներքաղաքական բզկտման ու անձնական քինախնդրության վրա, այլ օգտագործեք հարևան և հնարավոր գործընկեր պետությունների հետ իրական ու կայուն դիվանագիտական, գործընկերային հարաբերություններ ձևավորելու, երկրի տնտեսությունը հզորացնելու համար: Ո՞վ էր Իրանին անվանում ավտորիտար պետություն, ո՞վ ստորագրեց փաստացի Չինաստանի դեմ չարաբաստիկ կրոնական խարտիան, ո՞վ էր ամեն հնարավոր առիթով Ռուսաստանը դեմոնացնում ու վանում իրենից: Թե՞ օրացույց չունեիք, որ իմանայիք՝ երբ են ԱՄՆ նախագահի ընտրությունները:
Դուք ասում եք, որ ստեղծված իրավիճակում հայտարարված պայմաններն ընդունելը միակ ելքն էր և ընդդիմությունից պահանջում էք հայտարարել, որ
1․Կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը,
2. Կողմնակից են ռուսական խաղապահների դուրսբերմանը շփման գծից,
3. Կողմնակից են պատերազմի շարունակմանը:
Սրանք ոչ այլ ինչ են, քան հասարակությանը և հատկապես դրա պողոսական հատվածին մանիպուլացնելու, ուղեղները լվանալու հերթական փորձ:
1. Կա՞ երկրում մեկը, ով մերժել ու բացառել ոչ միայն Ռուսաստանի, այլև ցանկացած նպաստավոր միջնորդություն և չեն էլ կարող բողոքել դրա դեմ:
2. Շփման գծում ռուսական խաղապահներ են հայտնվել ձեր վերը նշված ու դեռ չասված ձախողումների օբյեկտիվ հետևանքով և այդ հարցը ընդդիմությանն ուղղելը շարքային շուստրիություն է, թեև չեմ կարծում, որ խաղաղապահների առկայությունը վտանգ կամ խոչընդոտ է մեր երկրի հետագա զարգացման և մեր ժողովրդի նվիրական երազանքների իրականացման համար:
3. Դուք այնպիսի «պատմաքաղաքական» ժառանգություն եք թողել Հայաստանին ու Արցախին, որ պատերազն անխուսափելի է վաղը, մեկ տարի, մեկ դար հետո: Հարգելի՛ «ԻՔ» պատգամավորներ, ձեզ խաբել են, թե պատերազմն ավարտվեց («…Ղարաբաղյան պատերազմն ավարտելու մասին հայտնի հայտարարության…». մեջբերումը ձեր հայտարարության տեքստից):
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը