Կարծիք

13.11.2020 10:59


Ի՞նչն եք պաշտպանում, որ մորը զրկել են որդուց, հիմա էլ որդու գերեզմանին լացելուց են զրկու՞մ, է՞դ եք սրտիկում

Ի՞նչն եք պաշտպանում, որ մորը զրկել են որդուց, հիմա էլ որդու գերեզմանին լացելուց են զրկու՞մ, է՞դ եք սրտիկում

Գիտե՞ք, պարտված չեն ապրում, դա ապրել չէ...երբ ոտքդ դուրս դնես հայրենիքիդ սահմաններից, քեզ ամեն անարժան նայելու է այնպես , ինչպես ուզի, իսկ դու, քո երեխան աչքերդ բարձրացնելու համարձակություն չեք ունենալու...

Արդեն քանի օր է նայում եմ ժպտացող դեմքեր չկան, իսկ ովքեր ժպտում են, դեռ տներից դուրս չեն գալիս...

Ես գերէմոցիանալ եմ, բայց շատ քիչ եմ գրում ու սիրում եմ էն մարդկանց, որոնք առհասարակ քիչ են խոսում իրենց մասին, դա ուրիշների գործն է, բայց էս օրերին մտածում եմ վայրկյանում 10000կմ/ժ արագությամբ, ու բոլոր ուղղություններում պարտված եմ: Գիտե՞ք դա ինչ է, երբ դու վաղը չես տեսնում, չէ,քո վաղը չէ, հայրենիքի...

Քեզ պատում է տոտալ անտարբերությունը, որովհետև ամենավատն արդեն եղել է, ու գիտե՞ք, որն է ցավալին, ելքեր փնտրե՞լ ես, չե՞ս գտել...

Քո բոլոր հայրենասիրական երգերը, դաստիարակչական մեդոթները, հաղթողի ոգին, անգամ կոչումներն այս պահին, ներեցեք, բայց գետնին են, Արցախի Հանրապետություն, միջազգային ճանաչում.չկա, ջնջվեց 0,00000մլ թանաքով...

Հարցերի, էմոցիաների, ընկճվածության, կորցնողի ու ամեն վատ զգացմունքների խառնարան է դառնում սիրտդ ու ուղեղդ, որոնց անճարությունից տուժում են աչքերդ, մինչ օրս ապրած բոլոր վատ օրերդ գրեթե մոռացվում են, սա զգացում է, որի մասին ես չգիտեի:

Ինձ մոտ տպավորություն է, որ մեծամասնությունը չի ընկալում ինչ է կատարվում, էդ անդունդի մեջ բոլորս ենք, էնպես չէ, որ ընկել եմ, դուք մնացել եք աթոռի վրա...

Տպավորություն ստեղծում են ինչ-որ անհասականալի պաշտպանական ու մեղադրական գրությունները, լուսանկարները, անամոթ ու անինքնասեր լինելը:

Երեխաները մանկական խաղերում պարտությունը չեն մարսում, հաջորդ օրը, հավաքվում են, որ հաղթեն,դուք ի՞նչն եք ուզում, որ մարսենք:

Լավ, դուք ի՞նչն եք պաշտպանում, երբ ասում եք՝ հետդ եմ, ո՞ւմ հետ, ինչի՞ համար, կամ էսքանի դիմաց իբր ինչ ենք ուզում, որ դուք էլ հետն եք: Ադրբեջանցիներն Ալիևի հետ են, ես դա հասկանում եմ, մենք ինչու ենք փոխելուն ու փրկելուն դեմ, այ դա չեմ հասկանում:

Ձեր 1000-ը գերազանցող մշակութային ժառանգությունը թուրքի արտաքնոց է դառնալու, դրա՞ն եք կողմ:

Ի՞նչն եք սրտիկում, անձը կարևոր չէ, մարդը էս հարցում էական չէ, չեն ասում՝ որպես մարդ մի մնա, ասում են՝ որպես վարչապետ մի մնա, դուք ի՞նչն եք պաշտպանում, որ Շուշիում նամազ է հնչում, որ Մեհրիբանը մուղամ է լսելու, է՞դ եք պաշտպանում:

Որ հարյուրավոր սրբություններ պղծվելու են, է՞դ եք պաշտպանում, որ 30 տարի մարդն աշխատել է, կարտոֆիլ մշակել, որ տարեկան մեկ պատուհան վերանորոգի, որ հողը չլքի, որ երեխայի օրորոցի մեջ անձրև չկաթի, ու հիմա իր 30 տարին սեփական ձեռքով կրակին է տալիս,է՞դ եք սրտիկում:

Ի՞նչն եք սրտիկում,արդարացնում, ի՞նչն եք պաշտպանում, ձեր հեռախոսի էկրանը կոտրվում է, լացում եք, մարդու երեխան օրորոց չունի, տանիք չունի, հայր չունի, երեխան մանկություն, ծնող, իրենց բակն ու իր ընկերոջն է կորցրել,ծերունին՝ անցյալը, որդուն, եղբորը, հորը, ամուսնուն, է՞դ եք պաշտպանում:
950000 հետկտարն ու հերոս զոհերի կյանքը... սարսափեում եմ ինչ֊որ բանի հետ համեմատել, է՞դ եք պաշտպանում:

Ի՞նչն եք պաշտպանում, նախկինները, եսիմ ինչ,եսիմ ով, եսիմ ոնց. բա չե՞ք հարցնում ձեր պաշպանյալին, ընկե՛ր, դու 2.5տարի ի՞նչ էիր անում,բա անկեղծ էիր, բա բացում էիր ԱԺ-ի դարպասները, թափանցիկ....բա ստորագրությունը՞, գուցե փրկում էինք քեզ, մեզ,բոլորիս, բա անգամ ներկա նախագահն է մամուլից տեղեկացել, թե ինչ է եղել: Ես այս թեմայով առանց պատրաստվելու 2000 էջ կգրեմ...

Լո՞ւրջ, դուք չեք տրամաբանում, ի՞նչ է եղել ձեզ, ո՞ւր է մարդը , հայի գենը ձեր մեջ, ո՞ւր է ինքնասիրությունը...

Դուք Թաթուլ Կրպեյանի աղջկան հայհոյում եք, դուք ո՞վ եք, ո՞րն է ձեր կոչումն էս աշխարհի վրա,լավ, ձեր անելիքը, առաքելությունն էս կյանքում ո՞րն է: Դուք, բոլորդ, ի՞նչ եք արել էս երկրի համար, որ բոլորին հայհոյում եք, հարցրեք էլի ձեզ, ինձ պատասխան պետք չէ, ես գիտեմ:

Ի՞նչն եք պաշտպանում, իսկ էս ամենի դիմաց էնքան քիչ բան են պահանջում, դուք ինչն եք պաշտպանում, որ հղի կինը մի քանի երեխներով առանց ամուսնու մնացել է երևանյան ժամանակավոր կացարանում,ի՞նչն եք պաշտպանում, որ երեխան դպրոցն է կորցրել, որ երեկ ամուսնացել ու հարսի շորի փոխարեն սևազգեստ նստա՞ծ է...

Ես ճիշտ եմ հասկանո՞ւմ, դուք կո՞ղմ եք, որ մեր հերոսների արյան վրա իրենք տիրակալ դառնան, որ այդ հողը թուրքի ոտք է տրորում, դրան դեմ չե՞ք, մեր արյունն է տրորվում, կո՞ղմ եք,պաշտպանո՞ւմ եք, հա՞:

Ի՞նչն եք սրտիկում, էն որ մորը զրկել են որդուց, հիմա էլ նրա գերեզմանին լացելու հնարավորությունից, է՞դ եք սրտիկում,է սրիտիկեք ու փաթաթվեք ձեր որդուն, քնեք....ձեր տաքուկ ու դեռ ապահով անկողնում, ինչ ասեմ:

Պատմությունը դեռ հին դարերից հիշում է բոլորին, հիշեք

Հ.Գ.ընկերներ, ամենահարազատից մինչև ինձ չճանաչող, եթե դուք համակարծիք չեք ինձ հետ, խնդրում եմ, ինձ հեռացնել ձեր ընկերների ցանկից,միևնույն է, իմ էջին ձեր արտահայտվելու հնարավորություն չեմ տալու, կան գեներ, որոնց պետք չէ պաշտպանել, պետք է արմատախիլ անել ազգից: Ազնիվ եղեք:

Հ.Գ.2. Այսքանը այս ամենի մասին. սա իմ վերջին գրառումն էր հայոց պատմության այս ամոթալի էջի մասին:

Բեթղեհեմ Արաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը