Կարծիք

13.11.2020 21:10


«Մեղավոր ենք բոլորս...»

«Մեղավոր ենք բոլորս...»
«Մեղավոր ենք բոլորս...»
դավաճան ու կապիտուլյանտ նիկոլ փաշինյանն ու նրա դամքաշ-գործակիցները այս օրերին ջանում են հանրության վզին փաթաթել առնվազն կոլեկտիվ մեղավորության բարդույթ կամ զգացում:
Թե բա՝ «բոլորս ենք մեղավոր»: Չզարմանաք, բայց ասվածի մեջ ճշմարտության հյուլե կա: Ես, որպես մեկը՝ բոլորից, զուտ իմ մասով ընդունում եմ հետևյալը՝
-այո, ես՝ Արմեն Հակոբյանս մեղավոր եմ, որ նիկոլ փաշինյանի զազրախոսական հակումը ժամանակին համարել եմ «սուր գրիչ» ունենալ:
-մեղավոր եմ, որ չնայած չեմ լռել, խոսել, ասել, հրապարակավ բազմիցս, գրեթե ամենօրյա ռեժիմով այս երկուսուկես տարվա ընթացքում զգուշացրել եմ, թե ինչ աղետների կարող է հանգեցնել փաշինյանական իշխանությունը, բայց չեմ հասկացել, որ դա անբավարար է: Ու մեղավոր եմ, որ չեմ դիմել պայքարի ավելի արմատական միջոցների: Ոչ միայն մեղավոր եմ, այլև խորապես ափսոսում եմ դրա համար:
-մեղավոր եմ, երի՛ցս մեղավոր եմ, որ թույլ եմ տվել այլոց և ինքս՝ ինձ գցել մոլորության մեջ, թե այս սրիկայական իշխանության քայքայիչ շոշափուկները շրջանցել են ահռելի զոհողությունների գնով կազմավորված մեր Բանակը, ավելի ճիշտ՝ Բանակի ղեկավար անձնակազմը:
Այդ մոլորության համար ինքս ինձ չեմ ների: Մոլորություն, որ շատերս ենք ունեցել, կարծելով, թե Հայոց բանակի ղեկավարությունը, թե անհատների, թե ղեկավարման որակի առումով չի տուժել փաշինյանական տնաքանդ ղեկավարման այս կարճ ժամանակաշրջանում:
Ինչպիսի՜ ինքնախաբեություն, որի համար այսօր անհավանական ծանր գին ենք վճարում:
Ախր, ազնվորեն, էլի, Դավիթ Տոնոյանից ի՞նչ պաշտպանության նախարար: Եթե նա իսկապես Դավիթ լիներ, իր սիրելի վարչապետի կապիտուլյանտական ստորագրությունից հետո առնվազն հրաժարական տված կլիներ, եթե միայն մեկուսացրած չլիներ նույն այդ կապիտուլյանտին: Առնվա՛զն:
Լավ, մենք մոլորության մեջ էինք, լավ, մենք, մեզանից շատերը, թեկուզ մեկ շաբաթ ընկել էին «հաղթելու ենք»-ի մահացու թմբիրի տակ, բայց ախր Հայոց Բանակի զինվորական ղեկավարությունը հո՞ քաջատեղյակ էր, թե ինչ է կատարվում, հասկանո՞ւմ էր, չէ, թե ինչու է կատարվում: Ախր, տղերք, դուք չէ՞ որ երդում եք տվել ու ռազմադաշտում պահել եք այդ երդումը պատվով, բայց տեսնո՞ւմ էիք, թե, թե ինչ անձեռնահաս է ղեկավարում, ինչո՞ւ չմեկուսացրեցիք ու չձեռնարկեցիք իրավիճակին համարժեք գործողություններ: Ի՞նչ է, վախեցաք որ ինչ-որ անարժաններ հետո ձեզ ասեն զինվորական հեղաշրջում եք արե՞լ: Թքած, թե ինչ կասեին, փոխարենը էսօր, պետություն ու բանակ ունեցող հայությունը նորից չէր անցնի ցեղասպանական գաղթի դժոխային պարունակներով...
Լավ է..., Ո՞ւմ եմ ասում: Կապիտուլյացիայի ստորագրությունից, աշխարհով մեկ հայությանը պատվազրկելուց և թուրքի առաջ Հայրենիքի վերջին բեկորի դարպասները կրնկի վրա բացելու ղազագիր ստորագրելուց անցել է 3 ամբողջ օր ու ՈՉ ՄԻ, ընդգծում եմ՝ ՈՉ մի բարձրաստիճան զինվորական հրաժարական չի տվել...
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը