Կարծիք

14.11.2020 13:55


Լսի, ուրեմն, ինչքան էլ փորձես ամեն ինչ անել, որ անմեղսունակ բնորոշվես կամ անգործունակ, դա քեզ դատ-դատաստանից չի ազատելու

Լսի, ուրեմն, ինչքան էլ փորձես ամեն ինչ անել, որ անմեղսունակ բնորոշվես կամ անգործունակ, դա քեզ դատ-դատաստանից չի ազատելու
Լսի, ուրեմն, ինչքան էլ փորձես ամեն ինչ անել, որ անմեղսունակ բնորոշվես կամ անգործունակ, դա քեզ դատ-դատաստանից չի ազատելու:
Տակուգլուխ շատ բան ես դուրս տվել: Չափից դուրս շատ: Էն որ մեկ ասիր «Արցախը Հայաստան է և վերջ» (չպատկերացնելով, թե Ազգալդյանը դա երբ, ինչու և ինչ շեշտով էր ասել ու, որ ինքը լրիվ իրավունք ուներ դա ասելու, ի տերբերություն՝ քեզ), հետո ասիր, թե դու Արցախի փոխարեն բանակցող չես, հետո՝ յանըմ քո կետից էս բանակցում (նախկինը հեչ ես արել, իբր), հետո, որ բացառվում ա ժողովրդից թաքուն, բայց ժամերի, րոպեների ընթացքում պիտի որոշեիր ու ժողովրդին էլ, ազգին էլ գցեցիր անպատվության էս արնափոսը...
Էն օրն էլ քո էլչիբեյական դեմքի արտահայտությամբ ասում էս՝ կարգավորման ցանկացած առաջարկով Շուշին պիտի տրվեր՝ մոռանալով, որ մինչև էդ Շուշին հանձնելու մեղքը Ծառուկյանի ու Վանեցյանի ջեբն էիր գցում...
Այսինքն, ամեն ինչ անում ես, որ ասեն՝ դու անմեղսունակ ես... դրանից հետո մնում է, որ դատահոգեբուժական էքսպերտիզան թուղթ տա, ու...
Չէ՜, էդ մեկը մոռացի, քեզ մեղսունակ են ճանաչելու ու քեզ էլ, քո թափթփուկներին էլ դեռ կանգնեցնելու են դատարանի առաջ: Չգիտեմ, ես մինչև էդ օրը կապրեմ, չեմ ապրի, չնայած ում ...ին ա պետք սենց կյանքը, վաբշե, բայց դու մեկ ա՝ պատժվելու ես:
Ասում էիր՝ լրիվ համանուն համազգանուն պապդ յանըմ դավաճան չի եղել: Ապացուցեցիր, որ եղել ա:
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը