Կարծիք

15.11.2020 16:01


Վարչապետը, տալով հազարավոր զոհեր, Արցախը նվիրեց, շուտով Սյունիքը նույնպես կնվիրի Ադրբեջանին․․․ և դեռ պաշտպաններ ունի

Վարչապետը, տալով հազարավոր զոհեր, Արցախը նվիրեց, շուտով Սյունիքը նույնպես կնվիրի Ադրբեջանին․․․ և դեռ պաշտպաններ ունի
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԸՆԿԱԼՈՒՄԸ
Հայաստանում երկար տարիներ գործում էին և են «մասնագիտացված» հակակոռուպցիոն ՀԿ-ներ։ Մինչև 2018թ․ թվում էր, այո՝ թվում, որ դրանք լուրջ, մասնագիտական հաշվարկներով և վերլուծություններով, բացահայտում են «նախորդ, կոռումպացված ռեժիմի» հանցագործունեությունը, մեզ բացատրում, թե ինչ է քաղաքական կոռուպցիա, կոռուպցիայի ընկալում, կոռուպցիայի ինդեքս և զանազան այլ կոռուպցիոն հարցեր։ Եկավ 2018թ․ «թավշյա և այլն», իրականում «հազարավոր զոհեր տվող, Արցախի հանձնման, հետագայում Սյունիքի հանձնման» հեղափոխությունը։ Եվ, Օ՜ ՀՐԱՇՔ, Հայաստանում վերացավ կոռուպցիան։ Այլևս չկար քաղաքական կոռուպցիա, այն է՝ բարձրաստիճան պաշտոնյաների հարազատները, կամ ինչպես հարկն է աել, նրանց հետ փոխկապակցված անձինք,չէին «ընտրվում» պատգամավորներ, չէին նշանակվում պետական պաշտոնների։ Հայաստանում, չէր գործում ստվերային պարգևավճարների, ինչպես ասում են «ինստիտուտը», որը հետագայում, բացահայտվելուց հետո, չդարձավ «օրինական» կոռուպցիա։ Վարչապետի տիկնոջ հիմնադրամների հոսքերն, իհարկե, կոռուպցիա չէին։ Այլևս Հայաստանում, բոլոր պետական գնումները կատարվում էին բաց, թափանցիկ մրցույթներով և միայն հազվագյուտ, խիստ անհրաժեշտ դեպքերում՝ մեկ անձից, այն էլ ոչ փոխկապակցված ։ Հայտնի դարձան ծխախոտի արտահանման դեպքեր՝ Սոչի և Վորոնեժ։ Իհարկե, դրանք մաքսանենգության դեպքեր չէին, ինչպես փորձում էին ներկայացնել «նախկինները»։ Այսօր հրապարակված․ կնքված զենքի առևտրի մասին փաստաթղթերն, իհարկե, նույնպես կեղծիք է։
Իրականում, անկախ այդ ՀԿ-ների կողմից կոռուպցիայի նկատմամբ քաղաքական նպատակներով «օբյեկտիվության» դրսևորումների, խնդիրը մեր հասարակական պարզունակությունն է, համեմված ատելությամբ, նախանձով և «կույր սիրով»։
Ցանկացած, այլ՝ պետականություն հարգող ժողովրդի համար, նույն 2018թ․ հայտնի հեռախոսային գաղտնալսումները, բավական կլինեին ողջ իշխանության հրաժարականի համար, անկախ մեղադրվող անձանց նկատմամբ վերաբերմունքից։ Բայց մենք՝ «հպարտներս», ավելի քան 70% ձայն տվեցինք նրանց։ Հետագայում, նույնպես հրաժարական կպահնջեինք, գաղտնի և «օրինականացված» պարգևավճարների, ծխախոտային սկանդալի, այսօր մեր թշնամուն զենքի վաճառքի համար։ Իսկ եթե համարում եք սուտ է, ապա թող հրաժարական տան, որ քննչական մարմիններն անկաշկանդ քննություն կատարեն։ Նույնպես, այսպես են վարվում քաղաքակիրթ երկրներում։
Ի՞նչ եմ խոսում, վարչապետը, տալով հազարավոր զոհեր, Արցախը նվիրեց, շուտով Սյունիքը նույնպես կնվիրի Ադրբեջանին․․․ և դեռ պաշտպաններ ունի։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը