Կարծիք

16.11.2020 11:20


Դավաճան չմոն նորից փորձում է քաղաքացիական պատերազմ հրահրել

Դավաճան չմոն նորից փորձում է քաղաքացիական պատերազմ հրահրել
Մեկնաբանություններում խնդրել էին, որ հրաժարվեմ #նիկոլսիքտիր հեշթեգից, առանց հայհոյանքի ինչ-որ տարբերակ ընտրեմ։
Տեղին նկատողություն է... Մտածում էի, թե ինչպես փոխեմ, որ հայհոյանքը չլինի, այն էլ Նիկոլի վերջին գրառումը տեսա ու հասկացա, որ չէ, փոխել չի կարելի. դավաճան չմոն նորից փորձում է քաղաքացիական պատերազմ հրահրել, ինչ-որ կռվող տղերքով սպառնում է «պատերի տակ վնգստացնողներին»։
Նկատե՞լ եք, որ այս չմոն երբեք իր անունից չի խոսում, երբ փորձում է ինչ-որ բողկեր ուտել։ Միշտ գցում է ուրիշների վրա («ժողովուրդը ձեզ էս կանի, էն կանի», «կռվող տղերքը ձեզ հարցերը կլուծեն» ևն)։
Հիմա վնգստալու ու հարցեր լուծելու մասին։
Երեկ ադրբեջանական տելեգրամ-ալիքները նոր վիդեո էին տարածում, թե ոնց են հայի ականջ կտրում։ Ձեռքերը կապել, փռել գետնին ու կտրում էին։ Այդ դժբախտն էլ լացում էր։
Պատերազմը տանուլ տվիր քո տգիտության, անուղեղ էշի համառության ու գոռոզության պատճառով, մարդկանց կյանքը դժոխք դարձրիր, Արցախի հողն արյունով ողողեցիր ու հանձնեցիր, գետնով տվիր երկրիդ պատիվը ու դեռ հոխորտո՞ւմ ես։
Մեջդ մեկ միլիգրամ մարդկություն կա՞։
Բունկերներում պախկված, դո՞ւ ես պատի տակ վնգստացողներից խոսում։
***
2018-ի հեղաշրջման առաջին օրից անխնա քննադատել եմ այս իշխանություններին, անձամբ Նիկոլին։ Երբ ամբողջ դաշտում հազիվ 20–25 հոգի էր հանդգնում բաց արտահայտվել Նիկոլի դեմ, դրանցից մեկը ես էի։
Այսօր, երբ տասնամյակներով իր հրահրած ատելությունն իր գլխին է գալիս, կկարծեք, թե չարախնդալու եմ... Ո՛չ։
Միայն Արցախ աշխարհը կորցնելուց, պատերազմի և համավարակի բովում հազարավոր ճակատագրեր հրկիզելուց հետո շատերի աչքերը բացվեցին։ Հասկանո՞ւմ եք, թե սա ինչ սարսափելի գին է։ Միայն այսպիսի գժվելու չափ ահավոր գնով շատերը կարողացան տեսնել կեղծ սիրո դիմակի հետևում թաքնված հրեշի իրական դեմքը։
2,5 տարում սրա ավիրածը տասնամյակներ ենք վերականգնելու։ Պատերազմի սպառնալիքն էլ դեռ շատ իրական է ու մոտ։
Այս աղետը մեր տգիտության արդյունքն էր։ Միայն ծայրահեղ տգետ ու հետամնաց հասարակությունում կարող էր Նիկոլը հաջողել, ամբողջությամբ տիրեր մարդկանց սրտերին և մտքերին։
Մենք պիտի կրթվենք ու կրթենք։
Երկար, ծանր, բայց միակ ճանապարհն է։
Աստված զոհվածների հոգիները լուսավորի և առողջություն տա վիրավորներին։
Աստված հեռու պահի մեզ գոռոզությունից, կեղծ հպարտությունից, ուժ և խոհեմություն տա մեզ առաջ գնալու։
***
Նիկոլի պրոպագանդոնների կռուտիտները հիմա կարելի է ձևակերպել «թպրտոց» բառով։
Ասում ա. «Շեֆն ուրիշ բան նկատի ուներ, ուղղակի դուք չուզող եք, վատ բան մտածիք»...
Իսկ զգո՞ւմ եք, որ այս թայֆան 1 վայրկյան էլ չսգաց այսքան զոհերի, այսքան կորուստների մասին... Տանձներին չէ, աթոռն ա կարևորը։ Կռուտիտն անցավ՝ լավ, չէ՝ արագ փորձում են մի նոր կռուտիտ թխել։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը