Կարծիք

16.11.2020 15:17


Կռուտիտ, կռուտիտ մինչև վերջ

Կռուտիտ, կռուտիտ մինչև վերջ
Տեսեք` ինչ է ասում։ Ասում է` 1998-ից հետո տեղի ունեցած բանակցություններում միակ «կոնկրետությունը»` շոշափելի բանը, որ քննարկվել է` եղել է «7 շրջանների վերադարձը»։ Նորություն չի ասում։ Այո, այդ հարցը միշտ քննարկվել է, խնդիրն այն է, թե ինչի՞ դիմաց պետք է վերադարձվեին այդ շրջանները։
Բայց ինչո՞ւ է առանձնացնում «1998-ից հետո»-ն։ 1998-ից առաջ ուրիշ «կոնկրետություն» է քննարկվե՞լ։ Երկուսուկես «բանակցելուց» հետո այդպես էլ չի՞ հասկացել, որ եթե մինչև 1998-ը բանակցային սեղանին «տարածքներ` խաղաղության դիմացն» էր, 1998-ից հետո քննարկումները տեղափոխվել են բոլորովին այլ դաշտ։ Նախ` եղել է «ընդհանուր պետությունը», որի հիմքում դրված էր կոնֆեդերացիայի գաղափարը։ Ըստ այդմ` նախկին ԼՂԻՄ-ը, Ադրբեջանի կազմում Ադրբեջանին գրեթե իրավահավասար սուբյեկտ էր լինելու, այսինքն, Ադրբեջանի ուղղահայաց վերահսկողության տակ չէր գտնվելու։
Հետո քննարկվում էր Քիվեստյան տարբերակը, որով նախատեսվում էր ԼՂԻՄ-ը միացնել Հայաստանին` Մեղրի- Նախիջևան տրանսպորտային կոմունիկացիայի դիմաց. այն, ինչը, ի շարս այլ «կոնկրետությունների», նախատեսված է իր ստորագրած կապիտուլյացիայի «պայմանագրով»` ընդ որում, ոչնչի դիմաց։
Ի վերջո, քննարկումները հանգեցին Մադրիդյան սկզբունքներին, որ այլ բան չէր, քան «տարածքներ` կարգավիճակի դիմաց», իսկ 2018-ից երկու տարի անց վերադարձան «1998-ից առաջվա» ձևաչափին (որի մասին ինքը համեստորեն լռում է` իբր, մինչ այդ ամեն ինչ օքեյ է եղել)` «տարածքներ խաղաղության դիմաց»։
Իրենք` ինքն ու իր արտգործնախարարը, վիժեցրին բանակցային գործընթացը, իրենց դրածո Արայիկ Հարությունյանն էլ «պեչատը դրեց»` հայտարարեց, որ բանակցություններ չկան։ Հետո ինչ եղավ` գիտեք ինքներդ...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը