Կարծիք

17.11.2020 13:58


Օնիկ Գասպարյանը Նիկոլին է մեղադրում պատերազմը տանուլ տալու և զոհերի մեծ քանակի համար

Օնիկ Գասպարյանը Նիկոլին է մեղադրում պատերազմը տանուլ տալու և զոհերի մեծ քանակի համար
Հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, ով հետաքրքիր բացահայտումներ է արել...
Գասպարյանը գրում է."Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ":
Այսինքն, ըստ Գասպարյանի, Հայաստանի վարչապետն արդեն հոկտեմբերի 1-ին շատ լավ գիտեցել է, թե ինչ վիճակում ենք մենք և, ինչպես տեսնում ենք, պատերազմը կանգնեցնելու որևէ կոնկրետ քայլեր չի ձեռնարկել...
Օնիկ Գասպարյանն, իհարկե, նաև փորձում է պաշտպանել Նիկոլին՝ նշելով, որ պատերազմը որոշակի փուլում կանգնեցնելու բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են և մենք պարտադրված շարունակել ենք մարտական գործողությունները` փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ...
Բայց խնդիրը նրանում է, որ ռուսաստանյան քաղաքական և լրատվական դաշտի բազմաթիվ գործիչներ, որոնք սերտ կապեր ունեն Կրեմլի հետ, Նիկոլի կողմից կապիտուկյացիայի փաստաթուղթը ստորագրելուց հետո բարձրաձայնեցին, որ մինչ այս խայտառակ փաստաթուղթը ստորագրելը պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ Նիկոլին մի քանի առաջարկներ են եղել, որոնք շատ ավելի ընդունելի են եղել Հայաստանի և Արցախի համար, բայց չեն ընդունվել նույն Նիկոլի կողմից... Այդ մասին են բարձրաձայնել, հայտնի քաղաքագետներ Սերգեյ Կուրղինյանը, Ռոման Բաբայանը, Սեմյոն Բաղդասարովը, հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանը և այլք...
Զարմանք է առաջացնում նաև Գասպարյանի այն միտքը, որ պատերազմը կանգնեցնելու արդյունքում հաջողվել է պահպանել Արցախի մեծ մասը... Ասեմ, որ դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ Արցախից մնացել է ընդամենը 25-30 տոկոսը... Ի՞նչ "մեծ մասի" մասին է խոսում Գասպարյանը...
Ամեն դեպքում Գասպարյանի այս հայտարարությունն ավելի շատ ինքնապաշտպանիչ է և բացահայտում է մեկ կարևոր բան՝ Նիկոլը պատերազմի չորրորդ օրվանից գիտեցել է մեր իրական վիճակի մասին, սակայն կոնկրետ քայլեր չի ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, որի սարսափելի ծանր հետևանքները մենք հիմա ըմբոշխնում ենք...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից
На изображении может находиться: 3 человека, текст

Այս խորագրի վերջին նյութերը