Կարծիք

26.11.2020 11:09


Ռազմակա՞ն, թե՞ պարտության դրություն

Ռազմակա՞ն, թե՞ պարտության դրություն
Արդեն պարզից էլ պարզ է, որ ռազմական դրություն հաստատելը հետապնդում էր հետևյալ՝ «Հաղթելու ենք» ստերով․․․հայ ժողովրդին, կարգախոսի շղարշի ներքո, հետևյալ նպատակները․
- Ստով և կեղծիքով սնել հանրությանը պատերազմի ողջ ընթացքում և ապիկարությունն ու պարտությունը, ներկայացնել որպես հաղթանակներ։
- Ռազմաճակատում իրական պատկերն իմացողներին լռեցնել և տուգանել։
- Իրավիճակը փոխել, ռազմաճակատում բեկում մտցնել առաջարկողներին հայհոյել և սպառնալ կալանքով։
- Ստորացուցիչ պարտության կապիտուլյացիան ստորագրելուց, Արցախը հանձնելուց հետո, սեփական աթոռը պահելու համար,հայրենիքի կորստի հետ չհաշտվողներին ահաբեկել, ռեպրեսիաների ենթարկել։
Ենթադրում եմ, որ վարչապետը պատրաստ է անվերջ ձգել ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ, քանի դեռ Սյունիքը չի հանձնել և անդառնալիորեն պարտության չի մատնել բոլորիս։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը