Կարծիք

26.11.2020 18:57


Պետությունը հարգող որևէ ազգ չի հանդուրժի իրեն նվաստացրած, պարտության մատնած ղեկավարի

Պետությունը հարգող որևէ ազգ չի հանդուրժի իրեն նվաստացրած, պարտության մատնած ղեկավարի
«ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒ՞Ն», ԹԵ՞ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Աշխարհում բնակվող հարյուրավոր ազգերից շատերը զուրկ են պետականությունից։ Նրանցից շատերն իրենց անհեռատեսության և «հպարտության» պատճառով կորցրել են պետությունը, ուծացվել այլ ազգերի մեջ (շումերներ, խեթեր և այլն), շատերը պետությունը կորցնելով՝ շարունակում են գոյատևել (ասորիներ, ուդիներ, ղպտիներ և այլն), շատերն էլ իրենց ողջ պատմության ընթացքում զուրկ են եղել պետականությունից, օրինակ քրդերը, սակայն դարերով, նաև այժմ պայքարում են այն ունենալու համար։ Եղել են նաև ազգեր, որոնք դարեր առաջ կորցրել են ոչ միայն պետությունը, այլև հայրենիքը, ինչպես հրեաները, սակայն իրենց մեջ ուժ են գտել, շուրջ 2000 տարի անց վերականգնել ոչ միայն պատմական հայրենիքը, այլև ստեղծել հզոր պետություն։ Պետական ավանդույթներ ունեցող, պետությունը հարգող որևէ ազգ չի հանդուրժի իրեն նվաստացրած, պարտության մատնած ղեկավարի։ Եվ հենց այդ է նաև այդ ազգերի պետականության շարունակականության, նաև վերականգնման երաշխիքը։ Կան նաև ազգեր, օրինակ գնչուները, որոնք երբևէ պետություն չեն ունեցել և այդ մասին չեն էլ երազում։Սակայն, նույնիսկ գնչուները, եթե նրանց որևէ ցեղախմբի ղեկավար-բարոն ինչ-ինչ հարցերում ձախողվի, ողջ ցեղախումբը ոտքի կկանգնի և բարոնին, առնվազն կարտաքսի տաբորից։ Սա կոչվում է ազգային արժանապատվություն և ոչ թե կեղծ «հպարտություն»։
Մենք՝ հայերս, զարմանահրաշ ազգ ենք, հրաշքով վերականգնելով պետությունը, դրա արժեքը չհասկացանք և երկիրը պարտության մատնած, պետությունը կործանման հասցրած, ուզուրպատորին ոչ միայն հանդուրժում ենք, այլև նա աջակիցներ և կողմնակիցներ ունի։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը