Կարծիք

03.12.2020 14:23


Ստեղծված իրավիճակում մեզ պետք է լուրջ, բանիմաց, փորձառու և որ կարևոր է՝ թե՛ ՌԴ-ի, և թե՛ այլ երկրների համար ընդունելի մարդ

Ստեղծված իրավիճակում մեզ պետք է լուրջ, բանիմաց, փորձառու և որ կարևոր է՝ թե՛ ՌԴ-ի, և թե՛ այլ երկրների համար ընդունելի մարդ

Կարևոր չէ, թե ով է լինելու անցումային վարչապետը: Ով էլ լինի, թեկուզ մեր թաղի խենթ Արոն, միևնույնն է՝ չի կարող Նիկոլից վատը լինել: Մի բան պետք է հասկանալ և ընդունել. Ստեղծված իրավիճակում մեզ պետք է լուրջ, բանիմաց, փորձառու և որ կարևոր է, թե՛ ՌԴ-ի, և թե՛ այլ երկրների համար ընդունելի մեկը, որի ներկայությունից չենք ամաչի, իսկ օտարները մեզ վրա չեն ծիծաղի: Մեր երկրին խաղաղություն է պետք, համերաշխություն: Պետք է մերժել սևերի և սպիտակների բաժանումը: Մնացածը՝ օրենքով, կարգով և սիրով: Նույնիսկ պատասխանատվության ենթարկելը....Թռի-վռի ապրելու ժամանակները անցան: Ստացանք այն, ինչի համար թռվռացինք: Հերիք է:

Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը