Լրահոս

04.05.2011 10:08


Բեն Լադենը զինված չի եղել ամերիկացի զինվորականների հատուկ գործողության ժամանակ

Բեն Լադենը զինված չի եղել ամերիկացի զինվորականների հատուկ գործողության ժամանակ

«Ալ–Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենը զինված չի եղել ամերիկացիների կողմից իրականացված հատուկ գործողության ժամանակ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին։

«Մենք լուրջ հակազդեցությունն էինք սպասում, և մենք հանդիպեցի՛նք այդ հակազդեցությանը։ Այնտեղ շատ էին զինված անձինք»,–ասել է Քարնին։

Հատուկ գործողությունը տևել է 40 րոպե։ Քարնին ասել է, թե դրանից հետո բեն Լադենի դին լուսանկարել են, և հավելել է, թե ԱՄՆ վարչակազմը քննում է այն հրապարակայնացնելու հարցը։ Սակայն դեռ վերջնական որոշում չեն կայացրել, քանի որ այդ լուսանկարը սահմռկեցուցիչ է։

Այս խորագրի վերջին նյութերը