Կարծիք

04.12.2020 16:13


Սիսակ, Լենա, Լիլիթ... հասկանում եմ` կգերադասեիք, որ Նիկոլը բռնապետ դառնա, բայց չի դառնա

Սիսակ, Լենա, Լիլիթ... հասկանում եմ` կգերադասեիք, որ Նիկոլը բռնապետ դառնա, բայց չի դառնա
Սիսակ, Լենա, Լիլիթ... շատերի անունները չեմ հիշում, կներեք...
Օստապ Բենդերը ասում էր. «Չկա այնպիսի անելանելի իրավիճակ, որտեղից չլինի առնվազն երկու ելք»:
Բայց դուք արդեն մի 10 ելքի հնարավորություն բաց եք թողել` Հրայր Թովմասյանի գրիչից մինչև Արցախի վաճառքի գիշերը:
Հիմա վերջին կանգառն է: Ամենավերջին:
Քաղաքական ապագա չունենալը` որն դուք արդեն չունեք` ամենադաժան ու սարսափելի բանը չի կյանքում:
Բարոյականությունից չեմ խոսա` դուք այն կորցրել եք շատ շուտ: Բայց այսօր փնտրեք ձեր մեջ գոնե ինքնապահպանման բնազդը` բաց մի թողեք մարդ մնալու վերջին կանգառը:
Հասկանում եմ` կգերադասեիք, որ Նիկոլը բռնապետ դառնա: Բայց չի դառնա: Գիտե՞ք ինչու եմ համոզված: Որովհետև նա ընդամենը նույն, մինչհեղափոխական, սափրված, անդուր ձայնով վերևի նոտաներ վերցնող ոչ ամենահաջողված լրագրողն ա:
Գիտեմ, որ կկարդաք:
Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը