Կարծիք

04.12.2020 18:19


«Նախկին» բառը բնորոշում է Ձեր քաղաքական թիմին՝ վարչապետի գլխավորությամբ

«Նախկին» բառը բնորոշում է Ձեր քաղաքական թիմին՝ վարչապետի գլխավորությամբ
Այս հարթակում բացարձակապես մտադրություն չունեի անդրադառնալ թեմային, բայց «ստիպեց» ։
Այսօր ֆեյսբուքյան հարթակում նկատեցի մի նյութ՝ տեղադրված ՀՀ շրջակա միջավայրի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանի կողմից Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan, որտեղ Պետրոսյանը անդրադարձել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի աշխատանքից ազատման հարցին՝ ինձ աշխատանքից ազատման հարցին։ Ի թիվս այլ մեկնաբանությունների Պետրոսյանը գրել է, որ պետական հաստատություն տնօրինող հիմնարկը չի կարող «սեփականաշնորհվել» և ծառայել որևէ մեկի նեղ անձնական շահերին՝ պայմանավորված նախկին քաղաքական կապերով ու շահերով։ Պետական հիմնարկը չի կարող ուզուրպացվել և պետության ներսում սեփական կանոններով ապրել՝ առաջ քաշելով անձնական և կլանային շահերին սպասարկող օրակարգը։
Փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո կարծում եմ, որ արդեն 4-րդ դատական հայցը կներկայացնեմ՝ այս անգամ անձամբ Ռոմանոս Պետրոսյանի դեմ՝ զրպարտություն պարունակող հրապարակման համար։
Հուսով եմ Պետրոսյանը հնարավորություն կունենա դատարանում պարզաբանումներ ներկայացնել վերոնշյալի վերաբերյալ։
Պետրոսյանը նույն նյութի մեջ սկզբից գրում է, որ որևէ մեկը իրավունք չունի այդ որոշումը անձնավորելու և քաղաքականացնելու, այնուհետև ընթացքում շարունակում է գրել «պայմանավորված նախկին քաղաքական կապերով»։ Եվ քանի որ արդեն իսկ Ռ. Պետրոսյանի կողմից զուտ աշխատանքային վեճի հարցը տեղափոխվեց քաղաքական հարթություն, անհրաժեշտ եմ համարում նշել՝ 1999 թվականից մինչ այսօր հանդիսանում եմ ՀՅԴ անդամ, իսկ նախկին բառը վստահաբար բնօրոշում է Ձեր քաղաքական թիմին՝ վարչապետի գլխավորությամբ։
Բայց քանի դեռ մոտակա օրերում նախարար եք աշխատելու, խնդրում և պահանջում եմ ծանոթացեք և ճիշտ նկարագրեք այն վայրը, որտեղ գտնվել եք։ Դուք գտնվել եք ոչ թե «Ջրվեժ» անտառպարկի վարչական շենքում, այլ ՀՀ ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի վարչական շենքում, որի կառավարման ներքո են գտնվում թվով 10 հիմնարկներ՝ «Էրեբունի» պետ․ արգելոցը, «Ջերմուկի ջրաբանական», «Հանքավանի ջրաբանական», «Որդան Կարմիր», «Զիկատար» պետ․ արգելավայրերը, Բերդի «Սորաններ», Իջևանի «Իջևան», Վանաձորի «Ժ․ Սարուխանյան», Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկերը և «Ջրվեժ» անտառպարկը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր»
ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը