Կարծիք

07.12.2020 09:34


Սա չի կարող սխալի արդյունք լինել, անգամ՝ դավաճանության, սա ներթափանցած դիվերսանտների գործելաոճ է

Սա չի կարող սխալի արդյունք լինել, անգամ՝ դավաճանության, սա ներթափանցած դիվերսանտների գործելաոճ է
Միայն Հայաստան ներթափանցած ու դիրքավորված դիվերսանտները կարող էի հանձնել Դադիվանքը թշնամուն, ու դրան զուգահեռ իրենց ֆեյքերի ֆաբրիկաներով սկսել տարածել, թե ինչո՞ւ է վանահայրը թողել Դադիվանքն ու Երևանում հանրահավաքի է մասնակցում։
Սա չի կարող սխալի արդյունք լինել, անգամ՝ դավաճանության, սա ներթափանցած դիվերսանտների գործելաոճ է։
***
Առաջին հերթին իշխանության վարած, մեղմ ասած սխալ քաղաքականության արդյունքում Արցախում հազարավոր մարդիկ կորցրել են իրենց տունը, բնակավայրը, գործը, երկիրը։ Այդ նույն իշխանության սպասարկող ֆեյքերն ու նրանց ազդեցության տակ ընկնող ցածր գիտակցությամբ ու ցածր պատասխանատվությամբ մարդիկ հայհոյում են փախստականներին, բողոքի ձայն բարձրացնելու պարագայում վիրավորում նրանց, կոչում ծաղված դավաճաններ, ասում, թե ռադ եղեք ձեր տները...
Ի՞նչ անել նման դեպքերում, փորձել մարդկանց բացատրել, որ սխալվում ե՞ն, պատմել, որ իրենք էլ տուն չունե՞ն, ասել, որ այդ մարդկանց տներում արդեն թշնամին է՞։ Անօգուտ է, իրականում դա գրողներն ամեն ինչ շատ լավ գիտեն ու իմանալով են գրում, այդպես նրանց միջից ցայտում է թույնն ու թարախը, մեր պետությունը ներսից քանդած, ներդրված «դիվերսանտների» կողմից ներարկված թույնն ու թարախը։ Այդ թույնն ու թարախն է նաև պատճառ, որ հասարակության մի հատված անգամ այսքանից հետո չի ընկալում իրականությունը, կամ ինքն իրեն շարունակում է հիմարեցնել։
ԵՒ ուրեմն, առաջին քայլը, որ պետք է իրականացվի նիկոլիզմից անմիջապես հետո, մթնոլորտի մաքրումն է, «դիվերսանտների» բնաջնջումը, թույն ու թարախի արտազատումը։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը