Կարծիք

07.12.2020 20:49


Չհամարձակվե՛ք խոսել Գյումրիի 99 տոկոսի անունից

Չհամարձակվե՛ք խոսել Գյումրիի 99 տոկոսի անունից
Երկրաշարժի 32-րդ տարելիցի առթիվ Գյումրի էր այցելել Նիկոլ Անհողը...
Ուղղակի զզվանք և ամոթ զգացի ու ապրեցի, որ իրենց գյումրեցի ներկայացնող որոշ անձինք՝ հատկապես կանայք Ամենափրկիչ եկեղեցու մոտ մոտենալով Նիկոլին սկսեցին ստրկամիտ քծնանքը՝ փաթաթվելով վերջինիս, լաց լինելով, բանսարկելով նախկիններից՝ ի ցույց դնելով սեփական տգիտությունն ու անմակարդակությունը, ինչպես նաև գյումրեցիների անունից հայտարարելով, որ քաղաքի 99 տոկոսը Նիկոլի կողմն է...
"Իշտայդ քացախ"՝ կասեին այս պարագայում շատ գյումրեցիներ...
Նախ, հետաքրքիր է, թե "խալխի" տղամարդուն փաթաթվող կանանց ընտանիքի տղամարդ անդամներն ինչպե՞ս են դա ընդունում...
Երկրորդը՝ ուղղակի զզվելի է, երբ սեփական հարցով (նամակ էր փոխանցում այդ կինը Նիկոլին) վարչապետի աթոռին զմռսվածին մոտեցող կինը իր հարցերը լուծելու համար գյումրեցիների 99 տոկոսի անունից հայտարարություններ է անում, որը կեղծիք է և սուտ...
Ես Գյումրիում հազարավոր մարդկանց գիտեմ, ովքեր ԴԵՄ են Նիկոլին...
Ընդդիմադիր Նիկոլը նախկին իշխանություններին այսպես քծնող քաղաքացիների վարքագծի նկատմամբ կասկածներ էր հայտնում, որ դրանք վարձատրվում են նույն իշխանությունների կողմից՝ իրենց գովերգելու համար...
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սարսափահար Նիկոլն, ով, ըստ լուրերի, 100-ից ավելի թիկնապահներով և ոստիկաններով շրջապատված է շրջում, հենց այնպես թույլ չէր տա, որ այս զանգվածն իրեն մոտենա...Չեմ զարմանա, եթե պարզվի, որ սերտելով նախկինների գործելաոճը այս իշխանություններին սպասարկողները ևս օգտվել են "վարձու" երկրպագուների ծառայություններից՝ ազգադավի անձի պաշտամունքի մինի շոու կազմակերպելով...
Ամեն դեպքում՝ չհամարձակվե՛ք այսուհետ խոսել Գյումրիի 99 տոկոսի անունից... Ձեզ ոչ ոք այդ իրավունքը չի տվել...
Հ.Գ. Ի դեպ, չեմ մանրամասնի, թե ազգադավին քծնող որոշ մարդիկ ինչ "արհեստներով" են գումար աշխատում...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը