Լրահոս

04.05.2011 17:53


Մեքենան ընկել է Հրազդան գետը

Մեքենան ընկել է Հրազդան գետը

Մայիսի 3-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13.30-ին 19-ամյա Անանիա Հ.-ն «Մերսեդես Ե-300» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում չի կարողացել շրջադարձ կատարել, ինչի հետևանքով մեքենան բախվել է էլեկտրասյանն ու շրջվելով՝ ընկել Հրազդան գետը:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը