Լրահոս

04.05.2011 17:55


Պայթյուն խորտկարանում

Մայիսի 3-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի խորտկարանում առաջացած պայթյունի հետևանքով մի երիտասարդ վնասվածքներ է ստացել:

Ոստիկանները պարզել են, որ Փարաքար գյուղի խորտկարանում շաուրմայի պատրաստման սարքից գազի արտահոսք է տեղի ունեցել, ինչի հետևանքով առաջացած պայթյունից 29-ամյա Արման Ս.-ն վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը