Կարծիք

10.12.2020 22:28


Ինքնակամ զեկուցագիր եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու կապակցությամբ և լքում եմ ձեր շարքերը հանուն փրկության

Ինքնակամ զեկուցագիր եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու կապակցությամբ և լքում եմ ձեր շարքերը հանուն փրկության
Հարգելի՛ ծառայակից ընկերներ, ստեղծված իրավիճակից ելնելով՝ ստիպված եմ դադարեցնել ծառայությունս Ոստիկանությունում։ Տարիներ շարունակ ծառայել եմ օրենքին ու իրավունքին:
Սա հիրավի ծանր որոշում էր, ինքնակամ զեկուցագիր եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու կապակցությամբ և լքում եմ Ձեր շարքերը հանուն փրկության, վստահ եմ՝ փոքր-ինչ խորաթափանց հայացքով իրականությանը նայելու դեպքում ինքներդ կկայացնեք նույն որոշումը, մնացեք բարյավ, անվտանգություն և խաղաղություն մեզ բոլորիս ։
Աստված պահապան մեր Հայրենիքին:
Դերո Ուզունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը