Լրահոս

05.05.2011 15:12


Այսուհետ Orange-ում շաբաթ և կիրակի օրերն առանձնահատուկ են լինելու

Այսուհետ Orange-ում շաբաթ և կիրակի օրերն առանձնահատուկ են լինելու
Այսօրվանից, Orange-ի Խոսենք կանխավճարային ծառայության բոլոր սակագնային պլանների բաժանորդները, ամեն անգամ միանվագ լիցքավորելով հաշիվը 1000 և ավելի դրամով` կստանան անվճար րոպեներ շաբաթ և կիրակի օրերին Orange ցանցի ներսում զանգելու համար, լիցքավորման պահից 31 օրվա ընթացքում: Ընդ որում, որքան մեծ լինի լիցքավորված գումարը, այնքան ավելի շատ անվճար րոպեներ կտրամադրվեն բաժանորդին: Օրինակ, եթե բաժանորդը լիցքավորի իր հաշիվը 1000 դրամով, կստանա 100 անվճար րոպե Orange-ի բաժանորդների հետ խոսելու համար, 1500-ի դեպքում` 150, 2000-ի դեպքում` 200 և այսպես շարունակ:

«Մեր ծառայությունների մեկնարկի օրից ճիշտ մեկ ու կես տարի է անցել և այս ամբողջ ընթացքում մենք բազմաթիվ անակնկալներ ենք ներկայացրել մեր բաժանորդներին, որի արդյունքում արդեն բաժանորդների կայուն բազա ունենք: Այսօր բացառություն չէ, և վստահ ենք, որ այս առաջարկը կհետաքրքրի կանխավճարային ծառայության մեր բոլոր բաժանորդներին», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Մեր ցանկությունն է, որ շաբաթ և կիրակի օրերը մեր բաժանորդների համար վերածվեն իսկական տոնի և նրանք իսկապես վայելեն իրենց հանգիստը` չմտածելով ժամանակի մասին», -ասաց Orange-ի Մարքեթինգի տնօեն Արամ Մկրտչյանը:

Այս առաջարկից օգտվելն ավելի հեշտ դարձնելու համար այսօրվանից Orange-ը լիցքավորման քարտերի շարքը համալրվեց ևս մեկով` 1000 դրամ արժողությամբ լիցքավորման քարտով, որն ունի մեկ ամիս վավերականության ակտիվ ժամկետ: Նոր լիցքավորման քարտն արդեն վաճառքում է և հասանելի կլինի թե Orange-ի 78 խանութներում և թե 7000-ից ավելի վաճառքի այլ կետերում:

Այս խորագրի վերջին նյութերը