Լրահոս

06.05.2011 09:48


Ահազանգը կեղծ էր

Մայիսի 5-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ մի անհայտ քաղաքացի զանգահարել է դատարանի գրասենյակ և հայտնել, որ  շենքում ռումբ է տեղադրված: Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության, ԱԱԾ, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:Ժամը 15.30-ին  պարզվել է, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը:Ձեռնարկվում են միջոցառումներ կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը