Լրահոս

06.05.2011 13:42


«Լևոն Տեր–Պետրոսյանն ասեց՝ ա՛խք, Արթուր Բաղդասարյանն էլ պետք է ասի՝ յա՛քխ»

«Լևոն Տեր–Պետրոսյանն ասեց՝ ա՛խք, Արթուր Բաղդասարյանն էլ պետք է ասի՝ յա՛քխ»

Այսօր «Դուպլեքս» մամուլի ակումբում բանավիճել են Հայաստանի ռամակավար ազատական կուսակցության ատենապետ Էդվարդ Անտինյանը և Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։

«7օր»–ի հարցին՝ ազնիվ և արդար չի՞ լինի, եթե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը ներողություն խնդրի ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, քանի որ այսօր նա անում է նույն այն բանը, ինչի համար 2008թ. Արթուր Բաղդասարյանին դավաճան և ախք էր անվանում, ՀՀԿ–ական պատգամավորն ասել է.

–Ես, ճիշտն ասած, չեմ տեսնում, որ քաղաքական դաշտում այնպիսի իրավիճակ է, որ ձեր ասածը բացարձակ ճշմարտություն է։ Նմանատիպ կամ նույն գործողությունները չեն։ Այնտեղ, փաստորեն, Արթուր Բաղդասարյանը, հաշվի առնելով այն իրողությունները, որ կային, գտավ, որ երկրի կայունությունն ավելի կարևոր է, և միավորվեց ՀՀԿ–ի հետ և համատեղեց ջանքերը։ Երկիրը կառավարելու մասին է խոսքը։ Հիմա երկիրը կառավարելու մասին խոսք լինել չի կարող։ Խոսքը երկրի ու պետության առջև ծառացած խնդիրներն առայժմ ընդամենը համատեղ քննարկելու ակնարկների մասին է։ Ընդհանուր լուծումն էլ չկա դեռևս։ Երկխոսություն՝ որպես այդպիսին՝ ռեալ, բոլոր պարագաներում, տեսնո՞ւմ եք։ Ուղղակի պատրաստակամության որոշակի տարրեր ենք տեսնում։ Մենք դեռ չգիտենք՝ ի՞նչ է լինելու։

Իր հերթին ՀՌԱԿ ատենապետն ասել է.

–Եթե Արթուր Բաղդասարյանն այդ քայլն արեց, և Լևոն Տեր–Պետրոսյանը դեմքի զզվանք արտահայտությամբ ասաց՝ ա՛խք, Արթուր Բաղդասարյանը հիմա պետք է նույն կերպ պատասխանի, ասի՝ յա՛քխ, ու դրանով թեման փակվի։ Ես պարզապես զարմանում եմ, թե ինչո՞ւ մինչև հիմա Արթուր Բաղդասարյանը դա չի անում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը