Լրահոս

06.05.2011 13:44


Ժիրայր Սեֆիլյան. «Զինադադարից հետո չեն պահպանվել այն հաջողությունները, որոնք ձեռք են բերվել Շուշիի ազատագրման տարիներին»

Ժիրայր Սեֆիլյան. «Զինադադարից հետո չեն պահպանվել այն հաջողությունները, որոնք ձեռք են բերվել Շուշիի ազատագրման տարիներին»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, արցախյան հերոսամրտի մասնակից Ժիրայր Սեֆիլյանը անդրադառնոլով Շուշիի ազատագրման 19–ամյակին՝ ասել է, թե այս օրը իր համար տոն չէ, քանի որ զինադադարից հետո չեն պահպանվել այն հաջողությունները, որոնք ձեռք են բերվել Շուշիի ազատագրման տարիներին:

–Շուշիի ազատագրական պայքարից հիշում եմ մթնոլորտը: Բազմաթիվ տղամարդիկ հերթ էին կանգնած՝ մասնակցելու պայքարին: Այդ օրերին Հայաստան-Սփյուռք-Արցախ միավորման շունչն զգացվում էր: Այսօր էլ պետք է ունենալ մի օրակարագ` համախմբվելու և ունենալ պետություն: Սա պետություն չէ, այլ պետության իմիտացիա է, ոչ ոք իր առաքելության մեջ չէ: Ժողովուրդը լքում է երկիրը: Այս օրերին տոն նշելը կանվանեմ խրախճանք ժանտախտի օրոք: Մեր տարածքներն այսօր ոչ միայն չեն բնակեցվում, այլև դատարկվում են: Շուշին մեր ազգի հայելին է, սակայն ազատագրման օրվանից ոչինչ չի փոխվել։ Շուշին շարունակում է մնալ ուրվականների քաղաք, այնտեղ հազիվ ապրում է երեք հազար մարդ,–ասել է նա։

Ժիրայր Սեֆիլյանը, սակայն, հավելել է, թե  ինքը  լավատես է և կարծում է, որ մեզ հաջողվելու է դուրս գալ այս իրավիճակից: 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը