Քաղաքական

17.12.2020 13:03


Իրավիճակը հանգուցալուծվել է, հանգուցալուծվում է, լուծված է և գտնվում է լուծման փուլում․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Իրավիճակը հանգուցալուծվել է, հանգուցալուծվում է, լուծված է և գտնվում է լուծման փուլում․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Իրավիճակը Հին Շենի շուրջ արդեն հանգուցալուծվել է, և այդ հատվածում իրավիճակը հանգուցալուծվում է, և այդ խնդիրը լուծված է արդեն և գտնվում է լուծման փուլում»,-այսպիսի անհասկանալի նախադասություն ասաց Նիկոլ Փաշինյանը «Ազատության»՝ դեկտեմբերի 16-ի եթերում։

Մեկ օր անց կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց․ «Հին Շեն համայնքի հետ կապված խնդիրների վերաբերյալ ուզում եմ տեղեկացնել, որ որոշակի լարվածություն եղել է նաև Հին Շենում։ Այս պահի դրությամբ միջդիրքային հաղորդակցությունն առկա է։ Ամբողջապես հանգուցալուծված չէ խնդիրը, բայց այդ հատվածում տեղակայված են ռուս խաղաղապահ զորքերը, և ակնկալում ենք, որ մոտակա ժամանակներս Հին Շենի հետ կապված կունենանք վերջնական հանգուցալուծում»։

Նշենք, որ դեկտեմբերի 15-ին կորել էր Արցախի ՊԲ կապը Հին Շենի մի քանի մարտական դիրքերի դիրքապահների հետ։ Կան գերի ընկածներ։

Մանրամասն՝ Yerevan.Today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը