Լրահոս

06.05.2011 17:41


Բողոքի գործողություն քաղաքապետարանի առջև

Բողոքի  գործողություն քաղաքապետարանի  առջև

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի քաղաքապետը որոշում էր կայացրել Վերնիսաժի՝ կառավարություն տանող ճանապարհի մի հատվածում առևտուրն արգելել, սակայն մյուս հատվածում շաբաթ և կիրակի օրերին այն շարունակվում է։

Այսօր Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Վերնիսաժի տարածքում առևտուր իրականացնող մանրավաճառները, ովքեր քաղաքապետի այդ որոշումից հետո զրկվել են այնտեղ առևտուր անելու հնարավորությունից։

–Բոլորս Վերնիսաժում հանապազօրյա հաց ենք աշխատում: Մենք ամիսն ընդամենը չորս օր ենք աշխատում, ո՞ւմ ենք խանգարում։ Դա մեր փողոցն է եղել, ես այնտեղի  բնակիչ եմ եղել, իմ երեխաների խաղադաշտն է եղել, հիմա եկել տիրացել են, վռնդո՞ւմ են, բա ի՞նչ անենք: Հայաստանից էլ թող քշեն հանեն,- ասել են ցուցարարները։

Հիշեցնենք, որ  քաղաքապետի  նույն որոշմամբ շաբաթվա աշխատանքային օրերին Վերնիսաժի տարածքում կատարվում են վերակառուցման աշխատանքներ տարածքը բարեկարգելու և վաճառողների համար աշխատանքային պայմաններ ստեղծելու նպատակով։

Այս խորագրի վերջին նյութերը