Լրահոս

11.05.2011 18:57


Վարչապետը կհեռանա՞ երկխոսության արդյունքում. մեկնաբանում է Տիգրան Սարգսյանը

Վարչապետը կհեռանա՞ երկխոսության արդյունքում. մեկնաբանում է Տիգրան Սարգսյանը

Վարչապետ Տիգան Սարգսյանը մայիսի 11-ի ԱԺ նիստից հետո ճեպազրույցում պատասխանելով «Ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը» «7օր»-ի հարցին ասել է. -Կարծում եմ, որ ընդդիմության հետ երկխոսությունը եղել է մշտապես և եղել է հրապարակային. դրան վերաբերվում եմ շատ դրական: Ավելին՝ 3 տարի անընդմեջ մենք հայտարարել ենք դրա մասին, որ այդ երկխոսությունը խիստ անհրաժեշտ է, մենք ընդդիմությանը հրավիրել ենք համագործակցության, մասնավորապես մենք ձևավորում էինք կառույցներ, որտեղ ընդդիմության մասնակցությունը մեր կարծիքով խիստ անհրաժեշտ է, մասնավորապես հակակոռուպցիոն հանձնաժողովի մոնիթորինգի խմբում, որ ընդդիմությունը ևս հնարավորություն ունենա մոնիթորինգի ենթարկել այն միջոցառումները, որոնք պետությունը ծրագրավորում է, հաստատում է և իրականացնում է և այդ տեսակետից, մենք մշտապես եղել ենք բաց և մեր երկխոսությունը եղել է հրապարակային: «7օր»-ի դիտարկամանը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի, որպես երկխոսության նախապայմաններից, ներկայացրած էր նաև իր` վարչապետի հրաժարականի պահանջը, Տիգրան Սարգսյանը պատասխանել է. -Բայց դուք աշխարհում գիտե՞ք մի ընդդիմություն, որը չպահանջի իշխանությունների հրաժարականը ու չձգտի դրան: Դրան նորմալ եմ վերաբերվում: Համարում եմ, որ դա շատ դրական է… Շատ դրական է, որ ընդդիմությունն այդ հնարավորությունն ունի այսօր` ազատորեն իր կարծիքը հայտնել և դուք էլ հնարավորություն ունեք ԶԼՄ-ների շնորհիվ ընդդիմության այդ ձայնը հասցնել մեր քաղաքացիներին: Դա շատ նորմալ եմ համարում և հորդորում եմ ձեզ հանգիստ ընդունել նման գաղափարները, որովհետև դրանք քաղաքակիրթ երկրներին բնորոշ ձև է պայքարի,- ասել է վարչապետը: «Պատրա՞ստ եք հեռանալ երկխոսության արդյունքում» հարցին սակայն, վարչապետն այդպես էլ չի պատասխանել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը