Լրահոս

12.05.2011 10:16


Որդու և թոռների մավանից հետո Լիբիայի առաջնորդն առաջին անգամ հայտնվել է հեռուստաեթերում

Որդու և թոռների մավանից հետո Լիբիայի առաջնորդն առաջին անգամ հայտնվել է հեռուստաեթերում

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին ՆԱՏՕ–ի հարվածների հետևանքով որդու ու թոռների զոհվելուց հետո լույս հինգշաբթի գիշերը հայտնվել է Լիբիայի պետական հեռուստաընկերության եթերում։

«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ Քադաֆին՝ սև զգեստով և արևային ակնոցով, մայրաքաղաք Տրիպոլիի հյուրանոցներից մեկում ընդունում էր լիբիական ցեղերի շեյխերին։

Ինչպես ճշտել է լիբիական «ՋԱՆԱ» գործակալությունը՝ Քադաֆիի հետ հանդիպման ժամանակ Լիբիայի ցեղերի ղեկավարները նրան հավատարմության երդում են տվել։ Այս հանդիպումը ցուցադրվել է արևմտյան և արաբական ԶԼՄ–ների այն հաղորդագրությունների համապատկերին, ըստ որոնց՝ շատ ցեղեր ու համախոհներ Քադաֆիից երես են թեքել։

–Մենք ուզում ենք աշխարհին ցույց տալ ճշմարտությունը,–ասել է Քադաֆին։

Ինչպես ավելի վաղ հաղորդում էին լրատվամիջոցները՝ Լիբիայի առաջնորդի նստավայրի վրա կոալիցիայի ուղղած օդային հարվածների հետևանքով զոհվել են Քադաֆիի կրտսեր որդին՝ Սայիֆ ալ–Արաբը, երեք թոռները, ինչպես նաև նրա մի քանի ընկերներն ու հարևանները։ Լիբիայի առաջնորդն ու իր կինը չեն տուժել։

Այս խորագրի վերջին նյութերը