Լրահոս

12.05.2011 11:11


Բարսելոնան վաղաժամ հռչակվել է Իսպանիայի «Լա Լիգայի» չեմպիոն

Բարսելոնան վաղաժամ հռչակվել է Իսպանիայի «Լա Լիգայի» չեմպիոն

Երեկ Իսպանիայի «Լա Լիգայի» 36–րդ մրցափուլի շրջանակներում ուժերը չափեցին Կատալոնական «Բարսելոնա»–ն և Վալենսիայի «Լեվանտե»–ն։

Իսպանիայի չեմպիոն հռչակվելու համար կատալոնացիներին նույնիսկ բավական էր չպարտվել մրցակցի հարկի տակ։ Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1 հաշվով։ Խոսեպ Գվարդիոլայի սաները, վաստակելով 92 միավոր, անհասանելի դարձան երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալ»–ի համար, որը «Բարսելոնա»–ին զիջում է 6 միավորով։

Եվ այսպես՝ խաղաշրջանից երկու մրցափուլ առաջ կատալոնացիներն իրենց 111–ամյա պատմության ընթացքում 21–րդ անգամ և երրորդ անգամ անընդմեջ հռչակվեցին ֆուտբոլի Իսպաիայի չեմպիոն։

Այս խորագրի վերջին նյութերը