Լրահոս

12.05.2011 11:15


ՆԱՏՕ–ի ռազմաօդային ուժերը կրկին ռմբակոծել են Քադաֆիի նստավայրը

Ինչպես հաղորդում է «CNN»–ը, լիբիական իշխանությունների  ներկայացուցիչները  հայտնել են, որ մայիսի 12–ի վաղ առավոտյան Տրիպոլիում ՆԱՏՕ–ի  ռազմաօդային ուժերի ռմբակոծության թիրախը  եղել է Լիբիայի  ղեկավար  Մուամար Քադաֆիի նստավայրը։

Հեռուստաընկերության զրուցակիցները ռմբակոծության հետևանքով առաջացած  ավերածությունների և զոհերի մասին ոչինչ չեն հաղորդել։

Լիբիայի մայրաքաղաքում գտնվող տարբեր  գործակալությունների թղթակիցներն ավելի վաղ  հաղորդել էին, որ հինգշաբթի վաղ առավոտյան Տրիպոլիի ուղղությամբ 4 օդային հարված  է հասցվել, բայց չի հստակեցվել, թե որոշակի  որ կառույցներն են եղել ՆԱՏՕ–ի օդուժի այդ հարվածների թիրախը։

Հիշեցնենք, որ Բաբ ալ–Ազիզիայի ռազմաբազայում գտնվող գնդապետ Մուամար  Քադաֆիի նստվայրը բազմաթիվ անգամ է ռմաբակոծության ենթարկվել՝ սկսած այն  ժամանակվանից, երբ մարտի 19–ին ՆԱՏՕ–ն Լիբիայում ռազմական գործողություններ սկսեց։

Լիբիայի իշխանություններն այս օդային հարվածները համարում են երկրի ղեկավար Քադաֆիին ոչնչացնելուն ուղղված  քայլ, իսկ ՆԱՏՕ–ի ղեկավարությունն էլ հայտարարում է, թե իրենց ռմբակոծության թիրախը ոչ  թե առանձին մարդիկ են, այլ ռազմական ենթակառուցվածնքերն ու  շինությունները։

 

Այս խորագրի վերջին նյութերը