Լրահոս

12.05.2011 13:44


Դավիթ Հակոբյանը, չպատասխանելով լրագրողնրի հարցերին, հեռացել է

Դավիթ Հակոբյանը,  չպատասխանելով լրագրողնրի հարցերին, հեռացել է

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի  մարքսիստական կուսակցության նախագահ  Դավիթ Հակոբյանը կոչ–ուղերձով դիմել է հայ ժողովրդին.

–Ելնելով պատմական և քաղաքական անհրաժեշտությունից՝ ազդարարում ենք «Ազգային ճակատ» նոր  քաղաքական ալյանսի ձևավորման մասին՝ որպես քաղաքացիական հասարակության հենքի վրա կուսակցականների և  անկուսակցականների համազգային դաշինք։ Դաշինքի գերագույն խնդիրն է՝ բացառելով ֆիանանսկան տոտալիտարիզմը, քաղաքական գործամոլությունը՝ ձերբազատվել  կաղապարված  խունտիստական կուսակցականության խեցեպատյանից ու տորիչելյան դատարկության աստիճանի  հասնող գաղափարական հեթանոսությունից, և համազգային կադրային բազայի վրա 2012թ. պառլամենտական ընտրություններում ձևավորել սկզբունքորեն նոր տիպի  պառլամենտարիզմի  ինստիտուտ, նոր տիպի պետական մեքենա՝ նոր  ազգային և տնտեսական քաղաքականությամբ, որը  կարող է դառնալ հայ ժողովրդի  կենսաբանական և ֆիզիկական անվատանգության երաշխավորը։ Սա ազգի պոտենցիալի կարողությունների և բանականության դաշինք է։ Առաջնորդությունը՝ առաքյալների սկզբունքով։ Ազգի միասնությունը վեր է ամեն ինչից, ազգը վտանգված է. հայե՛ր, միաբանվե՛ք,–ասել  է նա, ապա նույն տեքստը ընթերցել  ռուսերենով, իսկ երբ լրագրողները  կատակել են, թե կարող էր նույն տեքստը նաև  անգլերենով հնչել, նա ասել է, թե անգլոսաքսոններին չի սիրում։

Ըստ  Դավիթ Հակոբյանի՝ սա նախընտրական դաշինք է, և իրենք  պատրաստվում են ընտրարշավի, որը, հավանաբար, կսկսվի աշնանը:

–Եթե բոլոր կուսակցությունները սպասարկում են կուսակցական էլիտայի շահերը, ապա անհրաժեշտություն է առաջանում նոր դաշինքի, որը սկզբունքորեն կուսակցականների և անկուսակցականների միություն է: Թե ինչպես է ձևավորվելու դաշինքը, կհայտնենք մեկ ամիս հետո: Ավելին՝ այսօր ձեզ հետ շփվել չեմ ուզում, համագումարին ամեն ինչ պարզ կլինի,–ասել  է նա և չպատասխանելով լրագրողների և ոչ մի հարցի՝ հեռացել է։ 7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը