Լրահոս

13.05.2011 10:16


ԱՄՆ պետքարտուղարություն. «Քադաֆին «արհեստավարժ ցուցարարներին» վարձատրելու համար այլևս միջոցներ չունի»

ԱՄՆ պետքարտուղարություն. «Քադաֆին «արհեստավարժ ցուցարարներին» վարձատրելու համար այլևս միջոցներ չունի»

«ՌԻԱ նովոստի»–ն հաղորդում է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը, ելույթ ունենալով ԱՄՆ կոնգրեսի սենատի միջազգային հանձնաժողովում, հայտարարել է, թե Լիբիայի նկատմամբ միջազգային պատժամիջոցները հանգեցրել են նրան, որ Մուամար Քադաֆիի վարչակազմը «արհեստավարժ ցուցարարներ» վարձակալելու համար այլևս միջոցներ չունի։

–Մենք վարչակարգին զրկել ենք միջոցներից և հնարավորություններից, որոնք կարող էին ուղղվել ի աջակցություն լիբիական ժողովրդի դեմ գործողությունններին։ Լիբիան առաջ օրական արտահանում էր 1,3 մլն բարել նավթ։ Դա դադարել է… Եվ մենք տվյալներ ունենք, որ վարչակարգն այլևս չի կարող վճարել ցույցերին մասնակցող իր կողմնակիցներին։ Ինչքան երկար շարունակվեն պատժամիջոցները, այնքան ավելի շատ կուժեղանա ճնշումը վարչակարգի վրա,–ասել է Սթեյնբերգը։

«Մեր կառավարությունը 53 մլն դոլարի չափով մարդասիրական օգնություն է ցուցաբերում։ Միջազգային հանրությունն արդեն տրամադրել է կամ տրամադրելու է ընդհանուր առմամբ մոտ 245 մլն դոլարի օգնություն։ Եվ մենք շարունակում ենք մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար նոր ուղիներ փնտրել»,–նշել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։

Այս խորագրի վերջին նյութերը