Լրահոս

13.05.2011 10:49


2011թ. Ադրբեջանը սպառազինություն գնելու համար 1,35 մլրդ դոլար կծախսի

2011թ. Ադրբեջանը սպառազինություն գնելու համար 1,35 մլրդ դոլար կծախսի

Ընթացիկ տարում Ադրբեջանը մտադիր է սպառազինություն գնելու վրա ծախսել ավելի քան 1,35 մլրդ դոլար։ Եթե պաշտպանության ուղղությամբ Ադրբեջանի ծախսերը 2004թ. կազմում էին 175 մլն դոլար, ապա 2011թ. այդ թիվը հասել է մինչև 3,1 մլրդ դոլարի։

«Casfactor.com»–ը  փոխանցում է, որ ըստ խաղաղության հիմնահարցերի ուսումնասիրության Ստոկհոլմյան ինստիտուտի տվյալների՝ Ադրբեջանը միայն 2006–2007թթ. Ռուսաստանից գնել է  «Т-72» մակնիշի 73 տանկ, Ուկրաինայից՝ «Ми-24» մակնիշի ռազմական 20 ուղղաթիռ, Բելառուսից՝  «Су-25» մակնիշի 5 կործանիչ։

2010թ. Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գենուլը հայտարարել էր, որ Ադրբեջանին հատկացվող Թուրքիայի ռազմական օգնությունը 200 մլն դոլարի սահմանն անցել է։

2009թ. Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի Բաքու կատարած այցի շրջանակներում մի շարք համաձայնագրեր են ստորագրվել երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության ասպարեզում։

Այս խորագրի վերջին նյութերը