Լրահոս

13.05.2011 11:40


ՆԱՏՕ–ի օդուժը Լիբիայում հրթիռային կայանքներ է ոչնչացրել

ՆԱՏՕ–ի օդուժը Լիբիայում հրթիռային կայանքներ է ոչնչացրել

Միջազգային կոալիցիայի մամլո ծառայությունը հայտնել է, որ Լիբիայում «Միացյալ պաշտպան» գործողությունն իրականացնելու ժամանակ ՆԱՏՕ–ի երկրների ինքնաթիռները չորեքշաբթի կատարել են 141 թռիչք, այդ թվում 46 ռազմական՝ ոչնչացնելով լիբիական բանակի հակաօդային պաշտպանության 7 հրթիռային կայանք, զինամթերքի 4 պահեստ և  հրամանատարավերահսկողական 4 կետ։

Ընդհանուր առմամբ` մարտի 31–ից, երբ գործողության իրականացումն անցավ ՆԱՏՕ–ի հրամանատարության տակ, Լիբիայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտու ապահովման նպատակով կատարվել է 6232 թռիչք, որոնցից 2460–ը` ռազմական։

Լիբիային զենք տրամադրելու արգելքի վերահսկողության համար չորեքշաբթի միջերկրական ծով է մտել ՆԱՏՕ–ի 20 նավ։ «ՌԻԱ նովոստի» գործակալությունը փոխանցում է, որ գործողության սկսբից ի վեր դաշինքի զինվորականները ստուգման նպատակով կանգնեցրել են 899 նավ։

Այս խորագրի վերջին նյութերը