Լրահոս

13.05.2011 15:43


ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար. «Սառեցված հակամարտությունները պոտենցիալ վտանգ են ներկայացնում Կովկասի անվտանգությանը»

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար. «Սառեցված հակամարտությունները պոտենցիալ վտանգ են ներկայացնում Կովկասի անվտանգությանը»

«ԱՊԱ» գործակալությունը հաղորդում է, որ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, թե ՆԱՏՕ–ի համար շատ կարևոր է Հարավային Կովկասի անվտանգության հարցը։

Այցով ԱՄՆ–ում գտնվող Ռասմուսենը «սառեցված հակամարտությունները» Կովկասի անվտանգության պոտենցիալ սպառնալիք է համարել։ Նա նշել է, որ ՆԱՏՕ–ն ու իր դաշնակիցները, այդ թվում՝ ԱՄՆ–ը և Ռուսաստանը, փորձում են խաղաղություն և կայունություն հաստատել տարածաշրջանում։

«Սպառնալիքների վերացման միակ ուղին պետությունների ու կազմակերպությունների միջև լայն համագործակցությունն է։ Մենք լայն հնարավորություններ ունենք անվտանգություն ապահովելու ոչ միայն Եվրոպայում, այլև ողջ եվրաատլանտյան տարածաշրջանում, այդ թվում և Կովկասում։ ԱՄՆ–ը կարող է դառնալ այդ գործընթացի առաջատար ուժը»,–ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը։

Այս խորագրի վերջին նյութերը