Լրահոս

16.05.2011 15:46


Գագիկ Մելիքյանը չի համակերպվում «Եվրատեսիլ–2011»–ում Հայաստանի եզրափակիչ դուրս չգալու և Ադրբեջանի հաղթանակի հետ

Գագիկ Մելիքյանը չի համակերպվում «Եվրատեսիլ–2011»–ում Հայաստանի եզրափակիչ դուրս չգալու և Ադրբեջանի հաղթանակի հետ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը հայտարարել է, թե իր համար շատ ցավալի է, որ «Եվրատեսիլ–2011» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Էմմին եզրափակիչ դուրս չեկավ, ինչպես նաև՝ որ Ադրբեջանը հաղթանակ տարավ։

–Հատկապես Ադրբեջանի հաղթանակը ես երբեք չեմ ուղջունում։ Որ Ադրբեջանն է, դրա համար էլ չեմ ընդունում: Ուզում եք ինձ անմարդկային անվանեք, ուզում եք ոչ ժողովրդավար անվանեք, ես չեմ ընդունում,–հայտարարել է նա:

Հարցին, թե հաշվի առնելով հայկական կողմի  պարտությունը՝ հնարավո՞ր է՝ Հանրային հեռուստաընկերության խորհդրի ներկայցուցիչները  հրավիրվեն ԱԺ, և պարզաբանվի, թե ինչպես է կատարվում մրցույթին մասնակցող երգչի կամ երգի ընտրությունը, Գագիկ Մելիքյանը պատասխանել է, թե ճիշտ  է համարում, որ նման քննարկում լինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը