Լրահոս

16.05.2011 16:38


«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին,  որ,

1.    շինարարական  աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 17-ին ժամը 9.00-ից մինչև մայիսի 18-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի   Մաշտոցի 1-20, Խորենացի 1-30 հասցեների և Զաքյան, Ամիրյան փողոցների  ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

2.    «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարականխարգելիչ աշխատանքների հետ կապված, մայիսի 18-ին ժամը 6.00-ից մինչև մայիսի 19-ը ժամը 18.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

• Կենտրոն վարչական շրջանի Աբովյան, Հերացի, Իսահակյան, Տերյան, Մոսկովյան, Խանջյան, Նալբանդյան, Թումանյան, Հանրապետության, Տպագրիչների,  Սարյան,  Պուշկինի, Կողբացի,  Փարպեցի, Արամի, Ֆիրդուսի, Մ.Մկրտչյան, Բայրոն, Չայկովսկի, Վարդանանց, Բուզանդի, Ամիրյան, Զաքյան,  Վ. Սարգսյան, Չարենց, Ալեք Մանուկյան, Շարա-Տալյան, Եր. Քոչար, Քաջազնունի, Զավարյան, Վրացյան, Նար-Դոս, Քրիստափորի, Տոլստոյ, Ռոստոմի, Աղյուսագործների, Օստրովսկի, Ծխախոտագործների, Կորյուն, Տիգրան Մեծ փողոցների, Մաշտոցի, Սայաթ-Նովա պողոտաների, Այգեստան թաղամասի, Ագաթանգեղոս փ. 7, 9 հասցեների և հարակից տարածքների,

• Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան, Միչուրին, Լիսինյան, Սուվորով, Աճեմյան, Սարի  Թաղի շարքերի ու 1-4 փողոցների, Ս.Դավիթ փ. 1-60, Մուրացան փ.1-110, Ռոստովյան փ. 5-13 համարների,

• Նուբարաշեն վարչական շրջանի,

• Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը