Լրահոս

16.05.2011 18:01


Իտալիան առաջարկել է ԵՄ–ին ՄԱԿ ԱԽ–ում մշտական անդամի տեղ տրամադրել

Իտալիան հանդես է գալիս ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բարեփոխման շրջանակներում այդ ղեկավար մարմնում Եվրամիությանը մշտական անդամի տեղ տրամադրելու առաջարկով։ Այս մասին այսօր «Canale 5» հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկո Ֆրատինին։

Նա պարզաբանել է, որ Հռոմը դեմ է հանդես գալիս ՄԱԿ–ի ԱԽ–ում ուղղակի մշտական անդամների ավելացմանը։

«Եթե մենք մտածում ենք Եվրոպայի մասին, ապա մենք ԱԽ–ում միասնական տեղ ենք ցանկանում Եվրոպայի համար»։

«ՌԻԱ նովոստի» գործակալությունը փոխանցում է, որ Ֆրատինին այդ հայտարարությունն արել է «Անվտանգության խորհրդի համընդհանուր կառավարումը և բարեփոխումը» միջազգային համաժողովի աշխատանքները սկսվելուց առաջ, որը բացվել է այսօր Իտալիայի ԱԳՆ–ում։

Նշենք, որ ՄԱԿ–ի կանոնադրության համաձայն՝ ԱԽ–ը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության գլխավոր պատասխանատվությունը։ Նրա կազմի մեջ են մտնում 5 մշտական անդամներ՝ Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա, ինչպես նաև 10 ոչ մշտական անդամներ։

Այս խորագրի վերջին նյութերը