Լրահոս

17.05.2011 10:26


Հնչակյանները դաշինքի ձևավորման վերջնական պայմանավորվածություն ուժերի հետ չունեն

Հնչակյանները դաշինքի ձևավորման վերջնական պայմանավորվածություն ուժերի հետ չունեն

Հնչակյան կուսակցության մամլո դիվանը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է.

«Հայտնում ենք Ձեզ, որ թե’ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչությունը և թե’ Հնչակյան կուսակցության վարչությունը պարբերաբար ունենում են հանդիպումներ և խորհրդատվություններ ձախ գաղափարախոսություն կրող տարբեր ուժերի, միությունների և անհատների հետ` քննարկելով Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակն ու առաջիկա ընտրություններին հնարավոր դաշինքով մասնակցությունը: Այդ հանդիպումները կրում են պարբերական բնույթ, իսկ քաղաքական դաշինքի ձևավորման վերջնական պայմանավորվածություն որևիցե քաղաքական ուժի հետ այս պահին չկա»:

Այս խորագրի վերջին նյութերը